ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի վերընտրությունը վտանգ է Հայաստանի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանը ներքաշում է իր ուղեծիր, իսկ այդպես Երևանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ շրջանակում իր բոլոր օգուտները։ «Հայաստանի հետ մեր հարաբերությունները սերտ են, դաշնակցային։ Բայց միևնույն ժամանակ դրանք հեշտ չեն»,– ասել է Սերգեյ Լավրովը՝ պնդելով, թե Արևմուտքը ԱՊՀ այլ երկրների օրինակով փորձում է Հայաստանը իրեն ենթարկել, «խզել ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում իր գործընկերների հետ Հայաստանի փոխշահավետ տնտեսական, առևտրային, ներդրումային կապերը»։

Լավրովը նաև հավելել է, թե Մոսկվայի ու Երևանի միջև հարաբերությունները կքննարկվեն մայիսի վերջին Ղազախստանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում, որին Նիկոլ Փաշինյանը չի կարողանա մասնակցել։ Փաշինյանն արդեն իսկ հայտնել է, թե խորհրդարանական ընտրություններով պայմանավորված՝ չի մեկնելու Ղազախստան։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունն ինչ–որ փուլում ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև։ «Հայաստանում խոսում են Եվրամիության հետ մերձենալու ձգտման մասին։ Մենք բազմաթիվ անգամներ նշել ենք, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանն անդամակցությունն անհամատեղելի են։ Հայաստանում նույնպես դա շատ լավ գիտակցում են... Ինչ–որ փուլում նրանք ստիպված են լինելու այդ ընտրությունը կատարել, եթե որոշեն, որ պետք է անեն այդ ընտրությունը»,– ընդգծել է Օվերչուկը։

Թեև ՀՀ իշխանությունները փորձում են հերքել ՌԴ պաշտոնյաների հայտարարությունները, Փաշինյանն էլ նշում է, թե ԵԱՏՄ-ն, առնվազն այս փուլում, լքելու մտադրություն չունեն, ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերությունները գլորվում են անդունդը։ Իսկ արդեն խորհրդարանական ընտրություններից հետո դրանց հետագա ճակատագիրը վտանգված է լինելու։ Դա թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական լուրջ հետևանքներ կարող է ունենալ։

Աննա Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular