ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրությունների շուրջ ձևավորվող պատրանքը և ցածր մասնակցության հաշվարկը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքացիական պայմանագիրը» օգտագործում է «կեղտոտ» քաղաքական հնարքներ՝ ընտրություններում հաղթելու համար։ Այս մոտեցումը երևում է ինչպես թվային գործիքների, այնպես էլ քաղաքական դաշտի մանիպուլյացիայի միջոցով։ Փաշինյանի կուսակցությունը ստեղծել է բազմաթիվ կեղծ ֆեյսբուքյան էջեր՝ իրեն գովազդելու համար։ Այս էջերը հանկարծակի վերադարձել են տարիների դադարից հետո՝ գովաբանելով «Քաղաքացիական պայմանագիրը» և ներկայացնելով միակողմանի օրակարգ։ Հազարավոր դոլարներ են ծախսվում նպատակային արշավների վրա, մինչդեռ դրանց հեղինակները խուսափում են «քաղաքական գովազդ» պիտակից, որպեսզի խուսափեն թափանցիկության և հաշվետվողականության պահանջներից։

Նույն տրամաբանության մեջ է տեղավորվում «Բոլորի դեմ» կուսակցության վերելքը։ Այն իրական քաղաքական առաջարկ չի ներկայացնում, բայց օգտագործում է շքեղ ելույթներ և հռետորիկա՝ երիտասարդներին և «Քաղաքացիական պայմանագրից» հիասթափվածներին իր կողմը գրավելու համար։ Նպատակը ակնհայտ է՝ մասնատել ընդիմադիր էլեկտորատը և ապահովել, որ հիասթափված ձայները չգնան իրական մրցակիցներին։ Սա դասական սփոյլեր տեխնոլոգիա է, որը գործում է բազմակուսակցական համակարգում՝ ցրելով բողոքի ձայները։

Մաթեմատիկան այստեղ պարզ է։ Ակնհայտ է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություներին 70% մասնակցության դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծամասնություն չի ստանա։ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը կկարողանա մեծամասնություն ապահովել միայն այն դեպքում, եթե առաջիկա խորհրդարանական ընտրություներին մասնակցությունը 50%-ից ցածր լինի։ Հենց այս հաշվարկի վրա է կառուցվում ներկայիս ռազմավարությունը։ Նախընտրական քարոզարշավը շարունակվում է, իսկ ՀՀ գործող իշխանություն առաջիկա խորհրդարանական ընտրություներին իր հաջողություն ապահովելու համար նոր բանաձև է կիրառում։ Դրա նպատակն է հանրությանը համոզել, որ Հայաստանի ապագան որոշված է ու այն ճանապարհը, որով պետք է տանել երկիրը, արդեն իսկ հայտնի է։ Իշխանությունը հստակ գիտի, որ ընտրություներին չմասնակցող քաղաքացիների շնորհիվ են իրենք հաջողելու։

Քաղաքագետ Արման Աբովյանի կարծիքով մարդկանց բացահայտ ուզում են հիասթափեցնել։ Նրա խոսքով՝ «ամեն ինչ որոշված է» թեզը ունի շատ ուղիղ նպատակ՝ հիասթափեցնելու մարդկանց, որպեսզի չմասնակցեն ընտրություներին։ Աբովյանը նշում է, որ իշխանություների վիճակը շատ ծանր է և նույնիսկ ընտրողների միջին ներկայության դեպքում շանսեր իշխանությունը ընդհանրապես չունի։ Այս պատմվածքը հատուկ է տարածվում, որ մարդիկ չգնան ընտրության՝ մտածելով, թե ամեն ինչ արդեն որոշված է։ Բայց, ըստ նրա, ոչինչ որոշված չէ։ Եթե անգամ մի բան էլ որոշված է, դա ժողովրդի ընդունած որոշումն է, համաձայն որի այս իշխանությունը պետք է որքան հնարավոր է ջախջախիչ թվերով պարտվի ու հեռանա։ Աբովյանը չի բացառում, որ կարող է 70%-ից ավել մասնակցություն էլ լինել, և նույնիսկ 60%-ից ավելի դեպքում էլ այս իշխանության վիճակը ծանր է։ Նրա գնահատմամբ, այս ընտրություները պտվելու են Հայաստանի՝ որպես անկախ ինքնիշխան պետություն մնալու, թե Արևմտյան Ադրբեջան դառնալու շուրջ։

Հետևաբար, գործող իշխանություների համար ձեռնտու է ամեն ինչ ներկայացնել այնպես, կարծես ամեն ինչ նախապես որոշված է։ Այդ պատմվածքը հեշտացվում է արտասահմանյան հյուրեր հրավիրելով և խոսելով այն մասին, որ Հայաստանի ուղին արդեն ընտրվել է։ «Ամեն ինչ որոշված է» պատմվածքն օգտագործելով՝ ներկայիս կառավարությունը ձգտում է նվազեցնել ընտրողների մասնակցությունը։ Ընտրողների համար ընտրապայքարում հայտնված ցուցակում ընդամենը 19 կուսակցություների առկայություն արդեն ընտրություները ներկայացնում է որպես ֆարս։ Այդ թիվը չափից մի քանի անգամ շատ է Հայաստանի պես երկրի համար և ծառայում է նույն նպատակին՝ մասնատել դաշտը և նվազեցնել բողոքի ձայնի արժեքը։

Հետևաբար, կարևոր է ապահովել բարձր մասնակցություն հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություներում։ Այլապես կունենաք այն պատկերը, ինչ կար 2021 թվականին, երբ ցածր մասնակցությունը թույլ տվեց ձևավորել խորհրդարան, որը չի արտացոլում իրական քաղաքական հավասարակշռությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular