Ալիեւը ժամանել է Ղազախստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հրավերով ժամանել է Ղազախստան՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Թուրքեստան քաղաքի «Հազրաթ Սուլթան» միջազգային օդանավակայանում Իլհամ Ալիեւին դիմավորել են Ղազախստանի պետական խորհրդական Երլան Կարինը, Թուրքեստանի մարզի ակիմ Նուրալխան Կուշերովը և այլ պաշտոնյաներ։