Իրանը նավ է առգրավել ԱՄԷ-ի ափերի մոտ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը նավ է առգրավել Արաբական Միացյալ Էմիրությունների ափերի մոտ։
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի կազմակերպությունը (UKMTO) հայտնել է ԱՄԷ ափերի մոտ խարիսխ գցած նավի առգրավման մասին։
«UKMTO-ն հաղորդագրություն է ստացել Ֆուջեյրա քաղաքից (ԱՄԷ) 38 ծովային մղոն հյուսիս-արևելք տեղի ունեցած միջադեպի մասին։ Ընկերության անվտանգության աշխատակիցը (CSO) հայտնել է, որ խարիսխ գցած նավը առևանգվել է չարտոնված անձանց կողմից և այժմ ուղևորվում է դեպի Իրանի տարածքային ջրեր։ UKMTO-ն շարունակում է իր հետաքննությունը», - նշված է հաղորդագրության մեջ։