ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ձեռքի ժամացույց

ՖՈՏՈ

Ավելի քան մեկ հազարամյակ մարդկությունը զբաղված է եղել տարբեր կառուցվածքի ժամացույցների ստեղծմամբ։ Ինչ մոդելներ միայն չեն ստեղծվել՝ արևային, ջրի, ավազի։ 13-րդ դարի վերջում եվրոպական մայրցամաքում հայտնվել են մեխանիկական ժամացույցներ, դրանք մեծ մեխանիզմ էին, որոնք տեղադրվում էին քաղաքային աշտարակների վրա: Ժամանակի ընթացքում նման ժամացույցների կառուցվածքը այնքան է բարելավվել, որ դրանք սկսել են ցուցադրել նաև մոլորակների ընթացքը կամ լուսնի փուլերը։ Միակ բարդությունը, որը կար ժամացույցի չափերն էր, որը թույլ չէր տալիս այն օգտագործել շարժական, անձնական օգտագործման համար: Այդ հարցում առաջատար դարձավ Նյուրնբերգի բնակիչ գերմանացի Պետեր Հենլայնին։ 16-րդ դարի սկզբին նրան հաջողվեց ստեղծել գրպանի առաջին ժամացույցը։ Այնուամենայնիվ, արդեն 17-րդ դարում մեկ այլ գերմանացի՝ Քրիստիան Հյուգենսը բարելավել այդ թանկարժեք սարքը, որը արդեն չափում էր ժամանակը մինչև 10 վայրկյան սխալով:

Ձեռքի ժամացույցի մասին առաջին հիշատակումներից մեկը կապված է թագուհի Էլիզաբեթ I-ի սիրելի Ռոբերտ Դադլիի հետ, ով նրան ներկայացրել է մի մեխանիզմ, որն անվանել է «ձեռքի ժամացույց»։ Բայց մինչև 19-րդ դարի սկիզբը նման գաղափարը մնացել է ոչ այլ ինչ, քան հազվագյուտ ոսկերչական արհեստ: Երբ Աբրահամ-Լուիս Բրեգեն է ներկայացրել նոր արտադրանք՝ ձեռքի ժամացույց, այն ավելի շուտ կանացի ապարանջան էր, որը նաև կարող էրչափել ժամանակը: Դաստակի վրա ժամացույց կրելը տասնամյակներ շարունակ դարձել է հարուստ կանանց մենաշնորհը: Ամեն ինչ փոխվել է ոչ «մեկ ժամում», բայց բավականին արագ: Դրա պատճառը բազմաթիվ ռազմական բախումներն էին։ Արդյունաբերական հեղափոխությունը երկրների առճակատումը դարձրել է տեխնիկական հնարավորությունների մրցակցություն։ Բանակները դառնում էին ավելի ու ավելի մանևրունակ, և արդեն 1899 թվականի Երկրորդ Բուրական պատերազմի մասնակիցներն են սկսել գնահատել ժամացույցները ոչ թե իրենց նրբագեղության, այլ դրանց հիմնական գործառույթի համար, որն է ժամեր և րոպեներ հաշվելը: Արժե՞ խոսել ձեռքի վրա գտնվող ժամացույցի օգտագործման հեշտության մասին համեմատած ավանդական գրպանի «սոխուկների» հետ:

Հետաքրքիր է այն, որ դեռ 1880 թվականին (Կայզեր Վիլհելմ I-ի անձնական հավանությամբ) պրագմատիկ գերմանացիները գնահատել են Կոնստան Ժիրարի գաղափարը և պատվիրել 2000 ձեռքի ժամացույց: Դրանք հատուկ նախագծված էին նավատորմի սպաների համար և դա եղել է նման մեխանիզմների առաջին խոշոր առևտրային խմբաքանակը։

Ձեռքի ժամացույցները վերջապես և անդառնալիորեն տեղափոխվել են տղամարդկանց դաստակներ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Որոշակի ազդեցություն է ունեցել ավիացիան։ Օդաչուները թռչելով բաց խցիկներում ստիպված էին ոչ միայն տաք հագնվել, այլ նաև իրենց արտաքին հագուստի վրայից ժամացույցներ կրել։ Ձեռքի ժամացույցների ժողովրդականացումը վերջապես է առաջին պլան մղվել։ Ի դեպ, միաժամանակ հայտնվել են նաև թվատախտակներ, որոնց գծանշումները ռադիոակտիվ ֆոսֆորից էին, որը  հնարավորություն էր տալիս որոշել ժամանակը անգամ լիակատար մթության մեջ՝ առանց լուսաքողարկման: Բացի այդ, ժամացույցը «ձեռք է բերել» հարվածակայուն ապակի։


20-րդ դարի 30-ական թվականներին ձեռքի ժամացույցների վաճառքն առաջին անգամ գերազանցել է գրպանի ժամացույցների վաճառքին։ Հետագայում, ինժեներական առաջընթացը ընթացել է առանձին բաղադրիչների բարելավման ճանապարհով, օրինակ ավտոմատ լարումը, և ժամացույցի ֆունկցիոնալությունը: Ժամացույցն արդեն ուներ վայրկյանաչափ, մի քանի օրացույց, զարթուցիչ և նույնիսկ այնպիսի սարքեր, ինչպիսիք են հեռավորության սանդղակը:

Ձեռքի ժամացույցների պատմության մեջ նոր դարաշրջան է բացվել քվարցային ռեզոնատորի ներդրմամբ: 1957 թվականն այն տարին էր, երբ Համիլթոնը ներկայացրել է Hamilton Electric 500-ը: Այդ մոդելի ժամացույցը դեռ սլաքով էր, սակայն մոդելն այլևս հինը չէր: Այն չուներ զսպանակ և առանձնանում էր բարձր ճշգրտությամբ։ Հետագա զարգացումը հնարավորություն տվել ստեղծել  էլեկտրոնային ժամացույցներ, որոնցում ժամանակը ցուցադրվում է թվային ցուցիչի վրա: Աստիճանաբար ձեռքի ժամացույցները սկսել են ժամը իմանալու դասական գործիքից վերածվել նրան, ինչ մենք այսօր անվանում ենք գաջեթներ:
Նոր հազարամյակում ձեռքի ժամացույցները վերջապես դադարել են կապված լինել միայն ճշգրիտ ժամանակի որոշման հետ և վերածվել են շարժական կայանների։ Կախված օգտատերերի նախասիրություններից նրանք կարող են կազմակերպել աշխատանքային գրաֆիկը, վերահսկել առողջությունը և նույնիսկ հանդես գալ որպես անձնական մարզիչ, գնահատել և կանխատեսել եղանակը... 
 
Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular