Հայտնի են «Եվրատեսիլ 2026»-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը:
Առաջին կիսաեզրափակիչը չհաղթահարեցին Պորտուգալիան, Վրաստանը, Մոնտենեգրոն, Էստոնիան, Սան Մարինոն:
Առաջին կիսաեզրափակիչում ներկայացան նաև մրցույթի «Մեծ քառյակ»-ի անդամներ Գերմանիան, Իտալիան: Այդ երկրները «Եվրատեսիլ»-ի հիմնադիրներն են, ուստի արդեն եզրափակիչում են:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։