ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի Էկոպարեկային ծառայության պետ, ՔՊ-ական Վլադիմիր Կիրակոսյանի գույքային հայտարարագիրը, եկամուտներն ու կենսագրական տվյալները։

Պատկերը, մեղմ ասած, ուշագրավ է․ պետական համակարգում պաշտոններ զբաղեցրած և միաժամանակ ՔՊ կուսակցական ակտիվ գործունեություն ծավալող Կիրակոսյանի հայտարարագրում առկա են բնակարան, 2019 թվականի արտադրության Mercedes-Benz, միլիոնավոր դրամների կանխիկ միջոցներ, բանկային ավանդ, ինչպես նաև զգալի վարկային և փոխառության պարտավորություններ։

Հայտարարագրի համաձայն՝ Վլադիմիր Կիրակոսյանը 2024 թվականի դրությամբ բաժնային սեփականությամբ բնակարան է ունեցել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում։ Բնակարանի 2/4 բաժնեմասը նա ստացել է 2022 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժառանգության կարգով։

Տրանսպորտային միջոցների մասով Կիրակոսյանը հայտարարագրել է MERCEDES-BENZ մակնիշի 2019 թվականի արտադրության ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2023 թվականի հոկտեմբերի 25-ին՝ գնման հիմքով։

Ֆինանսական միջոցների բաժնում առավել ուշագրավ է կանխիկ դրամի ծավալը։ Հայտարարագրի համաձայն՝ նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 միլիոն 533 հազար 872 դրամ և հավելյալ 149 հազար 445 դրամ։ Իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 26 միլիոն դրամ, 7 հազար ԱՄՆ դոլար և 450 հազար ռուսական ռուբլի։

Այլ կերպ ասած՝ Էկոպարեկային ծառայության պետը հայտարարագրել է ոչ միայն բանկային միջոցներ, այլև բավականին մեծ չափի կանխիկ գումար։ Սա հատկապես ուշադրության արժանի է այն դեպքում, երբ պաշտոնյան ունի նաև զգալի վարկային պարտավորություններ։

Հայտարարագրում նշված է, որ տարվա վերջի դրությամբ առկա է եղել 25 միլիոն 253 հազար 894.3 դրամ փոխառություն «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ից։ Բանկային ավանդները կազմել են 5 միլիոն դրամ։ Բացի այդ, հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ փոխառության մնացորդը կազմել է 5 միլիոն 401 հազար 59 դրամ, իսկ բնակարանի հետ կապված վարկի մայր գումարի մնացորդը՝ 25 միլիոն 253 հազար 894.3 դրամ։ Վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 3 միլիոն 768 հազար դրամ։

Կիրակոսյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 19 միլիոն 186 հազար 938 դրամ։

Այս թվերը համադրելու դեպքում առաջանում է բնական հարց․ ինչպե՞ս է ձևավորվել պաշտոնյայի ֆինանսական պատկերը, երբ մի կողմից առկա են շուրջ 19 միլիոն դրամ տարեկան եկամուտներ, մյուս կողմից՝ տասնյակ միլիոնների կանխիկ միջոցներ, բանկային ավանդ, Mercedes-Benz ավտոմեքենա և միաժամանակ՝ խոշոր վարկային ու փոխառության պարտավորություններ։

Իհարկե, հայտարարագրում նշված լինելն ինքնին չի նշանակում խախտում։ Սակայն հանրային պաշտոն զբաղեցնող անձի պարագայում նման տվյալները ենթակա են հանրային ուշադրության, հատկապես երբ խոսքը ոչ միայն պետական պաշտոնյայի, այլ նաև իշխանական կուսակցության ակտիվ ներկայացուցչի մասին է։

Վլադիմիր Կիրակոսյանը ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում։ 2022 թվականի հուլիսի 15-ին նա ընտրվել է ՔՊ կուսակցության Էրեբունի վարչական շրջանի խորհրդի նախագահ, իսկ 2024 թվականի դեկտեմբերի 11-ին վերընտրվել է նույն պաշտոնում։

Նրա աշխատանքային ուղին սկսվել է մասնավոր ոլորտում։ 2010-2015 թվականներին Կիրակոսյանը աշխատել է «Էլկա Պրինտ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։ 2019-2020 թվականներին եղել է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, 2021-2022 թվականներին զբաղեցրել է «Երևան ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի օգնականի պաշտոնը։

2022-2024 թվականներին նա ղեկավարել է Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեն, իսկ 2024 թվականի հունվարի 30-ին նշանակվել է ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ։ Միաժամանակ Կիրակոսյանը եղել է նաև Երևանի ավագանու անդամ։ Նա Հակոբ Սիմիդյանի մտերիմն է համարվում։

Այսպիսով՝ Վլադիմիր Կիրակոսյանի օրինակով կրկին տեսնում ենք իշխանության համար բնորոշ դարձած մի պատկեր․ կուսակցական ակտիվությունը, պետական պաշտոնները և հայտարարագրված զգալի ֆինանսական միջոցները զուգահեռ են առաջ շարժվում։ Իսկ հանրության համար առանցքային հարցը մնում է նույնը՝ որքանո՞վ են պաշտոնյաների հայտարարագրերում նշված գույքն ու դրամական միջոցները համարժեք նրանց պաշտոնական եկամուտներին, և արդյոք պատկան մարմինները բավարար չափով ստուգում են այդ համադրությունը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular