ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի վախվորած արձագանքը Ռուսաստանի նախագահին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ, ի վերջո, ստիպված է եղել դժկամությամբ պատասխանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին։ Պուտինը, հիշեցնենք, հայտարարել էր, թե և՛ Հայաստանի քաղաքացիների, և՛ Ռուսաստանի՝ որպես հիմնական տնտեսական գործընկերոջ համար ճիշտ կլինի, որ Երևանը հնարավորինս արագ որոշում կայացնի Եվրամիությանը միանալու վերաբերյալ։

«Ճիշտ կլիներ թե՛ Հայաստանի բնակչության, քաղաքացիների նկատմամբ, թե՛ մեր՝ որպես տնտեսական գլխավոր գործընկերոջ նկատմամբ, հնարավորինս շուտ կողմնորոշվել, օրինակ՝ հանրաքվե անցկացնել։ Դա մեր գործը չէ, բայց սկզբունքորեն տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել և հարցնել Հայաստանի քաղաքացիներին՝ ինչպիսի՞ն կլինի նրանց ընտրությունը։ Դրան համապատասխան էլ մենք ևս համապատասխան եզրակացություններ կանեինք և կգնայինք փափուկ, ինտելիգենտ և փոխշահավետ ապահարզանի ճանապարհով»,- ասել էր Ռուսաստանի նախագահը։

Արձագանքելով Պուտինի հայտարարություններին՝ Փաշինյանը կրկնել է արդեն մեկ տարի շարունակվող իր թեզը․ Հայաստանը որոշում կկայացնի, երբ պահը հասունանա, այժմ և առաջիկա շրջանում Երևանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու անհրաժեշտություն չունի։

«Ես համաձայն չեմ նաև ապահարզան ձևակերպման հետ, որովհետև ես Ազգային ժողովում էլ եմ առիթ ունեցել ասելու, որ մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ, ես այդ ձևակերպման հետ համաձայն չեմ։ Հայաստանի Հանրապետությունը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ։ Էլի եմ ասում՝ քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, մենք չենք պատրաստվում որևէ այդպիսի հարց դնել՝ նաև հանրաքվե, կանենք այն պահին, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն լինի»,- ասել է Փաշինյանը։ Նա նաև հայտարարել է, որ Երևանը Ռուսաստանի շահերը վնասելու նպատակ չունի․ «Մենք չենք ներքաշվելու վիճաբանության, լեզվակռվի մեջ, և մենք բոլոր հարցերը քննարկելու ենք աշխատանքային պայմաններում՝ առանց լրացուցիչ նյարդի»։

Փաշինյանի այս վախվորած արձագանքը վկայում է, որ նա էլ հասկանում է Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտուց հանելու հետևանքները, բայց այլ տարբերակ պարզապես չունի։ Ընդ որում՝ նա փորձում է զուտ պահպանել հարաբերությունների իմիտացիան մինչև խորհրդարանական ընտրություններ։ Դրանից հետո արդեն պարզ կլինի Փաշինյանի հետագա ճակատագիրը։

Անգելինա Մինասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular