ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 13-րդ մրցույթի մասնակիցները

ՍՊՈՐՏ

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ Երևանում մեկնարկում է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթը: Նախագծի գործընկերն է Քալաշյան պարարվեստի դպրոցը։

Այս տարի Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթին իրավունք են ստացել մասնակցելու 15 պատանի կոմպոզիտորներ. կրտսեր խմբում ընդգրկված են Արթուր Գրիգորյանը, Հրաչյա Ղազարյանը, Մոնթե Միքայելյանը, Ադրիանա Շահինյանը, Կարեն Պետրոսովը, Արայիկ Սարգսյանը, Արամ Ֆրանգուլյանը, ավագ խմբում՝ Գրիգոր Խաչատուրյանը, Վահե Ղուլիջողլյանը, Գարիկ Հարությունյանը, Անդրե Հովակիմյանը, Նորայր Նիկողոսյանը, Դալար Չիչիանը, Վիկտորյա Ուլիխանյանը, Յուրի Ուսաչյովը:

Մայիսի 13-ին և 15-ին Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում տեղի կունենան կրտսեր և ավագ խմբերի մրցութային երկու փուլերը (ժամը՝ 17:00): Մայիսի 18-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա մրցույթի գալա համերգ-մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի կդառնան այս տարվա մրցանակակիրները: Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն մրցանակակիրների ստեղծագործությունները: Այս տարի առաջին անգամ բեմում կներկայացվի նաև խորեոգրաֆիկ պատկեր, որի հիմքում կլինեն նախորդ տարվա մրցանակակիրների ստեղծագործությունները:

Մրցույթի ավարտից հետո՝ մինչև հունիս, մրցանակակիրները միասնական համերգով հանդես կգան Աշտարակում: Մրցութային փուլերի և գալա համերգի մուտքն ազատ է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular