ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը ակնարկում է ատոմակայանի մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանը գրեթե ամենօրյա պարբերականությամբ զգուշացումներ է անում Հայաստանի գործող իշխանություններին։ Այսօր էլ հերթը ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինինն էր։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Կալուգինն անդրադարձել է մի քանի հանգամանքների, բայց ամենաուշագրավը ատոմակայանի մասին դիտարկումն է։ Ըստ ռուսաստանցի պաշտոնյայի՝ ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է մեծ հզորության ԱԷԿ-ի նախագիծ, որը կարող է բավարարել հանրապետության կարիքները «տասնամյակներով, եթե ոչ մեկ դարով»։ «Ռոսատոմ» պետական կորպորացիան Հայաստանին առաջարկել էր մեծ հզորության կայանի նախագիծ, որը՝ եթե դա լինի հայկական ղեկավարության կամքով, կբավարարեր երկրի էներգետիկ կարիքները տասնամյակներով, իսկ գուցե՝ դարերով։ Միևնույն ժամանակ այն վերջնական սպառողի համար կապահովեր էլեկտրաէներգիայի մատչելի սակագներ, ինչը, ի թիվս այլնի, զգալիորեն կխթաներ երկրի արդյունաբերության աճը»,- ընդգծել է դիվանագետը։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Երևան այցից ու էներգետիկայի ոլորտում փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել, որ դեռևս բանակցում են տարբեր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ՝ նոր ատոմակայանի կառուցման հարցում։ Արդեն տևական ժամանակ փաշինյանական իշխանությունը ատոմակայանի վերաբերյալ որևէ հայտարարություն չի անում՝ ըստ էության սպասելով խորհրդարանական ընտրությունների ավարտին։ Ու թեև բոլոր աղբյուրները պնդում են, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի նոր մոդուլային ատոմակայանը կառուցի հենց Արևմուտքը, Ռուսաստանը ձեռք չի քաշել նոր ռեակտորը կառուցելու իր ցանկությունից։ Կալուգինի այս զգուշացումը կարելի է հենց այդպես էլ գնահատել։

Ըստ էության, Հայաստանի իշխանություններին հիշեցնում են, որ Ռուսաստանն այս հարցում առաջատար է, և տնտեսապես ավելի ձեռնտու է ռուսական ատոմակայանի կառուցումը։ Մյուս կողմից, Փաշինյանը վերջերս հայտարարել էր, թե մի ատոմակայանի չափ արևային վահանակներ են տեղադրել, ինչը շատերի մոտ կասկած է առաջացրել, որ Հայաստանի գործող իշխանությունները պարզապես ցանկանում են կատարել թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջը և ընդհանրապես փակել ատոմակայանի մասին խոսակցությունները։

Սոնա Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular