Spotify-ում Ռոզա Լինի Snap հիթը 2-րդն է «Եվրատեսիլի» պատմության մեջ
ՄՇԱԿՈՒՅԹՍթրիմինգային Spotify հարթակի նոր հետազոտությունը վերհանել է «Եվրատեսիլի» պատմության ամենալսված հիթերն ու հաղթանակի բանաձևը՝ 70-րդ հոբելյանական մրցույթի մեկնարկի ֆոնին։
Ըստ զեկույցի՝ առաջատարը նիդերլանդացի Դունկան Լորենսի Arcade երգն է, որն ունի ավելի քան 1,5 միլիարդ լսում։ 2-րդ հորիզոնականում հայ երգչուհի Ռոզա Լինի Snap հիթն է (Եվրատեսիլում զբաղեցրել էր 20-րդ հորիզոնականը), որը հատել է 1 միլիարդի սահմանագիծը։
Բոլոր ժամանակների ամենալսված արտիստը ABBA խումբն է (12,5 միլիարդ սթրիմ), որին հաջորդում են Måneskin-ը (9 միլիարդ) և Սելին Դիոնը (7 միլիարդ)։ Պորտուգալական Deslocado-ն 2025 թվականի ամենալսված թրեքն է, որը Եվրատեսիլի եզրափակչում զբաղեցրել էր 21-րդ հորիզոնականը։
Մասնագետների հետազոտության համաձայն՝ հաջողության հասնելու համար երգը պետք է լինի էմոցիոնալ, բայց նաև էներգիկ՝ ունենալով րոպեում մոտ 127 հարված (BPM) արագություն։ Իդեալական է Ֆա մաժոր տոնայնությունը և 4/4 չափը։ Այս չափանիշներին ամենամոտը 1987 թվականի հաղթող, իռլանդացի Ջոնի Լոգանի «Hold Me Now» ստեղծագործությունն է, որը «Եվրատեսիլի» բոլոր ժամանակների առավելագույնս մոտ իդեալական հայտն է։