ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սլովակ պատգամավորը սուր ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում. «Թշնամին Բրյուսելն է, ոչ թե Ռուսաստանը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժողովրդավարության սպառնալիքը Ռուսաստանը չէ, այլ Եվրահանձնաժողովի կոռումպացված բրյուսելյան բյուրոկրատիան։ politnavigator.news-ի թղթակիցը հաղորդել է, որ այդ մասին հայտարարել է Սլովակիայի Հանրապետություն կուսակցության անդամ Միլան Մազուրեկը Եվրախորհրդարանի նիստում, որտեղ քննարկվելիս են եղել Հայաստանում կայանալիք ընտրությունները։

«Չե՞ք ամաչում։ Ինչպե՞ս կարող եք խոսել ժողովրդավարական գործընթացների, ազատության և արդար ընտրությունների մասին Հայաստանում և քննադատել «ռուսական միջամտությունը», երբ ներկայիս Եվրահանձնաժողովը համակարգված կերպով ոչնչացնում է ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը ԵՄ-ում։

Դուք եք միջամտում ուրիշների գործերին։ 2023 թվականին Սլովակիայում անցկացվել են ազատ ժողովրդավարական ընտրություններ, և դուք եք որոշել, թե որ էջերը պետք է ջնջվեն», - զայրացավ ասել է Մազուրեկը։

Վարողը ընդհատել է ելույթը։ «Ես չեմ հասկանում, թե ինչի՞ մասին եք խոսում։ Խնդրում եմ բացատրեք։ Խնդրում եմ կրկնեք վերջին նախադասությունը», - ասել է նա։ 

Պատգամավորը շարունակել է: «Դուք միջամտեցիք Սլովակիայի ժողովրդավարական գործընթացներին, սահմանափակեցիք որոշ քաղաքական գործիչների ազատորեն տեղեկատվություն տարածելու հնարավորությունը և զրկեցիք մարդկանց ազատությունից, քանի որ նրանք քննադատում էին այս հանձնաժողովը։ Նրանք խոսում էին Եվրահանձնաժողովում կոռուպցիայի, Եվրոպան միգրանտներով ողողելու, արդյունաբերությունը և մեր երեխաների ապագան ոչնչացնելու մասին։ Եվ դուք քրեականացնում եք որոշակի հայտարարություններ և ցանկանում եք ձերբակալել ձեր քաղաքական հակառակորդներին։
Դուք չեք կարող մեղադրել Ռուսաստանին դրա համար։ Եվրոպական հանձնաժողովն է ժողովրդավարության ոչնչացման գլխավոր մեղավորը։ Դուք ժողովրդավարության և ազատության թշնամին եք։ Դուք այն գլխավոր խնդիրն եք, որը մենք պետք է լուծենք», - եզրափակել է Մազուրեկը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular