ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Bild. Հենրիխ Մխիթարյանը սպառնացել էր բոյկոտել «Բորուսիայի» մարզումները

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Դորտմունդի «Բորուսիայից» անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը գերմանական ակումբին սպառնացել է չմասնակցել մարզումներին, եթե նրա տրանսֆերը չկայանա, գրում է Bild-ը:

Գերմանական թերթի հերթական համարը նվիրված է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին: Աղբյուրը նշում է, որ բանակցությունների ընթացքում Հենրիխը հաղորդագրություններ է ուղարկել «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին, իսկ վերջին պահին հայտնել է, որ չի միանալու թիմի մարզումներին: 27-ամյա Մխիթարյանն ամեն կերպ փորձել է արագացնել իր տեղափոխությունն անգլիական ակումբ՝ դիմելով տարբեր քայլերի: Bild-ը հիշեցրել է, որ Հենրիխ Մխիթարյանը նույն ոճով էր գործել նաեւ 2013-ին, երբ Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվում էր «Բորուսիա»:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստն Անգլիայի 20-ակի չեմպիոնի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր՝ եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Տրանսֆերի պաշտոնական արժեքը չի հրապարակվել: Գերմանական Bild-ը նշում է 42 միլիոն եվրոյի մասին, իսկ անգլիական Daily Mail-ը Մխիթարյանի տրանսֆերը գնահատում է 26 միլիոն ֆունտ ստերլինգ: Ավելի վաղ նշվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ընտրելու համար կիսապաշտպանը կստանա 8 միլիոն եվրո բոնուս, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 12 միլիոն եվրո:

«Բորուսիան» նրան 27.5 միլիոն եվրոյով էր ձեռք բերել Դոնեցկի «Շախտյորից»: Գերմանական ակումբի հետ հայ կիսապաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում էր 2017-ի ամռանը: «Բորուսիայի» կազմում նա մասնակցել է 140 հանդիպման եւ դարձել 41 գոլի եւ 49 գոլային փոխանցման հեղինակ:

Ավարտված մրցաշրջանում Հենրիխը «Բորուսիայի» կազմում 52 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում եւ դարձել է 23 գոլի եւ 29 գոլային փոխանցման հեղինակ: Նա խաղադաշտում անցկացրել է 4383 րոպե եւ Բունդեսլիգայի ֆուտբոլիստների վարկածով ճանաչվել ավարտված առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular