ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը պետք է հրաժարվի միայն հումքի արտահանման տնտեսությունից և անցնի բարձր ավելացված արժեք ունեցող արտադրությունների ստեղծման ճանապարհով։ Այս մասին Արարատի և Արմավիրի մարզերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը։

Մայիսի 11-ին կայացած հանդիպման ընթացքում Կարապետյանը ներկայացրել է հայկական գյուղատնտեսական արտադրանքը համաշխարհային շուկաներ դուրս բերելու իր ռազմավարությունը՝ շեշտադրելով, որ երկրի տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է ոչ միայն բերք արտադրել, այլև այն վերածել մրցունակ վերջնական արտադրանքի։

Հանդիպումը տեղի է ունեցել Կարապետյանի առանձնատան բակում, քանի որ նա գտնվում է տնային կալանքի տակ և հնարավորություն չունի ընտրողների հետ հանդիպումներ անցկացնել այլ վայրերում։
Կարապետյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսության ամենախոցելի կողմերից մեկը շարունակում է մնալ ֆերմերների կախվածությունը արտաքին լոգիստիկ ուղիներից, մասնավորապես՝ Վերին Լարսի անցակետից։ Նրա գնահատմամբ՝ յուրաքանչյուր փակ ճանապարհ կամ արտահանման գործընթացում առաջացած խոչընդոտ անմիջապես ծանր հարված է հասցնում գյուղացուն։

Քաղաքական գործիչը նշել է, որ անընդունելի է այն իրավիճակը, երբ գյուղացիները ստիպված են լինում բերքը վաճառել չնչին գնով կամ անգամ ոչնչացնել այն՝ արտահանման խնդիրների պատճառով։ Նրա համոզմամբ՝ խնդրի լուծումը վերամշակող արտադրությունների զարգացումն է հենց մարզերում։
«Երբ մենք ստեղծում ենք ավելացված արժեք, վախը, թե այսօր Լարսը բաց է, թե փակ, անհետանում է։ Եթե ապրանքը վերամշակված է, մենք կարող ենք այն այսօր հապճեպ չվաճառել, այլ իրացնել մի քանի ամիս անց՝ շատ ավելի շահավետ գնով»,- պարզաբանել է բարերարը։

Կարապետյանի ներկայացրած ծրագրի առանցքում հայկական գյուղմթերքի վերափոխումն է բարձրորակ պատրաստի արտադրանքի։ Նրա խոսքով՝ հայկական ծիրանը, խաղողը և մյուս գյուղատնտեսական մթերքները պետք է միջազգային շուկաներ դուրս գան ոչ թե որպես հումք, այլ որպես ազգային բրենդ ներկայացնող պատրաստի արտադրանք։ Այդ մոտեցումը, ըստ նրա, թույլ կտա բազմապատկել գյուղական համայնքների եկամուտները, ստեղծել նոր աշխատատեղեր և ամրապնդել Հայաստանի դիրքերը միջազգային շուկայում։

Նրա հայտարարությունները հնչել են Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ընթացքում, որը, քաղաքական շրջանակներում հնչող գնահատականների համաձայն, ընթանում է լարված և անհավասար պայմաններում։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդը շարունակում է գտնվել տնային կալանքի տակ և զրկված է ընտրողների հետ անմիջական հանդիպումների ու ազատ քարոզչություն իրականացնելու հնարավորությունից, ինչը շարունակում է մնալ հանրային և քաղաքական քննարկումների թեմա։

Քաղաքական դիտորդների գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը լրացուցիչ լարում է հաղորդում նախընտրական գործընթացներին և նոր հարցադրումներ առաջացնում ընտրական հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Սամվել Կարապետյանի թիմը շարունակում է իր ծրագրերն ու տնտեսական առաջարկները ներկայացնել տարբեր ձևաչափերով՝ շեշտադրելով, որ երկրի զարգացման հիմքում պետք է լինի արտադրող, աշխատող և սեփական երկրի ապագան կառուցող քաղաքացին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular