ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համբուրգում աhաբեկչության գործով ձերբակալվել է 17-ամյա սիրիացի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի Համբուրգի ոստիկանության հատուկ ստորաբաժանումը ձերբակալել է 17-ամյա սիրիացու, որը կասկածվում է ահաբեկչական հարձակում պլանավորելու մեջ, գրել են ԶԼՄ-ները՝ հղում անելով Համբուրգի գլխավոր դատախազությանը։

Քննիչների տվյալներով՝ ձերբակալվածը պլանավորել էր պայթյուն իրականացնել Համբուրգի առևտրի կենտրոնում, բարում կամ ոստիկանական բաժանմունքում և սպանել «անհայտ թվով մարդկանց», որոնց նա համարել է «անհավատ»։ Դատախազությունը հայտարարել է, որ նա առաջնորդվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գաղափարախոսությամբ։

Դեռահասը ձերբակալվել է մայիսի 7-ին։ Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը տեղեկություններ է ստացել նրա հավանական ծրագրերի մասին անցյալ շաբաթվա սկզբին։ Հանրային հեռարձակող NDR-ի տվյալներով՝ սիրիացին նախկինում ուշադրություն էր գրավել Telegram խմբերում գրառումների միջոցով։

Հարձակմանը նախապատրաստվելիս սիրիացին, ի թիվս այլ բաների, գնել է քիմիական նյութեր։ Պայթյունի այլընտրանքային տարբերակի համար նա մտածել է Մոլոտովի կոկտեյլներ օգտագործել որպես հրկիզող սարքեր, ինչպես նաև դանակով հարձակում։ Նրա տան խուզարկության ժամանակ քննիչները նաև հայտնաբերել են կրակի հեղուկ, դանակ ու բալակլավա։

Ձերբակալվածը արդեն հայտնի է եղել Գերմանիայի իրավապահ մարմիններին, քանի որ ներգրավված է եղել «Իսլամական պետության» խորհրդանիշների օգտագործման հետաքննության մեջ։ Առանձին հետաքննության շրջանակներում Համբուրգի դատախազությունը նշանակել է հոգեբուժական փորձաքննություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular