ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

news.rambler.ru–ն «Ընտրություն, որը Ռուսաստանի օգտին չէ. ինչպե՞ս և ինչո՞ւ Հայաստանը «հավատարմության երդում տվեց» Մեծ Բրիտանիային» վերնագրով հոդվածում գրում է, որ, ըստ «Ցարգրադ» հրատարակության, Հայաստանը ընտրություն է կատարել ոչ Ռուսաստանի օգտին. Նիկոլ Փաշինյանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրել Միացյալ Թագավորության հետ:

Մայիսի 5-ին Երևանում տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) ութերորդ գագաթնաժողովը: Նաև տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը, որի ընթացքում կողմերը համաձայնել են ամրապնդել համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտում, իսկ ԵՄ-ն խոստացել է առաքելություն ուղարկել՝ Հայաստանը «հիբրիդային սպառնալիքներից» պաշտպանելու համար: Գագաթնաժողովի ընթացքում Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի, Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի և այլոց հետ: Կողմերը ստորագրել են արձանագրություն Հայաստանի և Թուրքիայի սահմանին գտնվող պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման, ինչպես նաև Բուլղարիայի և Միացյալ Թագավորության հետ ռազմավարական գործընկերության մասին:

Փաշինյանը չի թաքցրել, որ «դեմ առ դեմ զրույց» է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Քաղաքագետ Յուրի Սվետովը ենթադրել է, որ այդ քննարկումը վերաբերել է Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու ժամկետներին։ «Նրանք ոչինչ չեն սովորել Թուրքիայի դասերից, որը ավելի քան 30 տարի կանգնած է ԵՄ նախասրահում և դեռևս չի կարողանում մտնել ներս։ Փաշինյանը պետք է գոնե հաշվի առնի այն, որ Հայաստանը ընդհանուր սահման չունի Եվրամիության հետ։ Ինչպե՞ս է նա միանալու ԵՄ–ին», - հայտարարել է նա։

Ավելի վաղ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը նկատել էր, որ Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ «սենտիմենտալ» է։ Սվետովն ընդգծել է, որ Մոսկվան հենվում է անցյալի համատեղ պատմության հիշողությունների վրա, ինչի պատճառով Երևանի «չարաճճիությունները» ընկալվում են ներողամտորեն։ Այնուամենայնիվ, քաղաքագետը վստահ է, որ այդ զգացողությունը պետք է վերացվի, քանի որ Երևանը «դա ընկալում է այնպես, կարծես Ռուսաստանը ավելի շատ Հայաստանի կարիքն ունի, քան հակառակը»։

Փորձագետը կարծիք է հայտել, որ Ռուսաստանը պետք է հրաժարվի Հայաստանին հետագա օգնություն տրամադրելուց։ Առաջին քայլը պետք է լինի «նրանց գրպանին հարվածելը»՝ էներգակիրների գները եվրոպական մակարդակի բարձրացնելով։ «Բայց մենք շարունակում ենք նրանց գազ վաճառել 115 դոլարով, այդ պատճառով էլ նրանք այսպես են վարվում։ Հայաստանը ցանկանում է մինչև վերջ վայելել Եվրասիական տնտեսական համագործակցության օգուտները, և երբ նրանց ընդունեն ԵՄ, նրանք կհրաժարվեն մեզանից և կհեռանան», - հայտարարել է Սվետովը։

Վոլոդիմիր Զելենսկին նույնպես այցելել է Երևան։ Ռուսաստանի 102-րդ ռազմական բազան, որը հայտնի է նաև որպես «Հարավային վահան», գտնվում է մայրաքաղաքին շատ մոտ։ Տեսականորեն, Ռուսաստանի զինված ուժերը կարող էին նույն գործողությունը կատարել ուկրաինացի առաջնորդի դեմ, ինչ ամերիկացիները Վենեսուելայում։ Նրանք Կիևի ռեժիմի ղեկավարին «նահատակ» չդարձրին, բայց բազայի ապագան իրականում հարցականի տակ է։ «Մեզ դուրս են մղում, և մենք պետք է հասկանանք դա։ Մենք պետք է պատրաստվենք Շիրակում մեր բազայի փակմանը։ Մեծ Բրիտանիան դարավոր համագործակցության համաձայնագիր ստորագրեց Ուկրաինայի հետ, մենք ծիծաղում ենք, բայց Լոնդոնը Կիևին խոստացել է 120 հազար անօդաչու թռչող սարք։ Նույնը կպատահի նաև Հայաստանի հետ։ Այս համաձայնագրերը ստորագրելով՝ հայկական էլիտան իր երեխաներին կկրթի միայն Լոնդոնում։ Եվ այնտեղից կգան համապատասխան «ճիշտ ուղեղ» ունեցող մարդիկ», - կանխատեսել է Սվետովը։

Քաղաքագետ Յուրի Բոնդարենկոն էլ կարծում է, որ Ռուսաստանը պետք է ուրախ լինի, քանի որ երբեք շահ չի ստացել Հայաստանի հետ իր հարաբերություններից։ Եթե բազան մնա, դա կարող է չափազանց թանկ լինել Ռուսաստանի համար։ «Մեղմ ուժը բավականին նուրբ բան է։ Այն պետք է շատ հմտորեն կիրառվի։ Անխոհեմորեն փողով և բարեհաճություններով որոշներին ողողելը ոչ թե մեղմ ուժ է, այլ հիմարություն։ Դրա փոխարեն մենք պետք է խելացիորեն և երկարաժամկետ համագործակցենք մեզ հետաքրքրող երկրների և տարածաշրջանների երիտասարդության հետ։ Զարգացնենք հարաբերությունները մեզ հոգեհարազատ մարդկանց հետ։ Դա շատ ավելի դժվար է, բայց ավելի խոստումնալից», - նշել է նա։

Քաղաքագետ Ալեքսեյ Յարոշենկոն էլ նշել է, որ Ռուսաստանի մեղմ ուժը հետխորհրդային տարածքում ձախողվել է հիմնականում «կառուցվածքային պատճառներով», քանի որ շեշտը դրվել է սխալ բաների վրա: Տեղական էլիտաներին «գնելու» փորձերի փոխարեն նրանք պետք է խթանեին Ռուսաստանի նկատմամբ լոյալ վերաբերմունք: Արևմուտքը ակտիվորեն է օգտագործում նման մեթոդներ, և Մոսկվան պետք է դրանք հարմարեցնի իրեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular