ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրարշավի մեկնարկում ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանն առանձնացավ «շռնդալից» վարքով ու էլ ավելի խայտառակ բովանդակություն ունեցող հայտարարություններով:

Քանի որ այս օրերին բոլոր հնարավոր ու անհնար հարթակներում դրանք բազմիցս արծարծվել են, պարզապես հընթացս հիշեցնենք դրանցից մեկ-երկուսը:

Առաջինը. Փաշինյանը հայտարարեց, թե «Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել...»: Այնուհետև Փաշինյանը հայտարարեց, թե «էդ հողը (Արցախը) ինչո՞վ է մերը եղել, էնտեղ դպրո՞ց ենք կառուցել, մանկապարտե՞զ ենք կառուցել, գործարա՞ն ենք կառուցել, ապրե՞լ ենք էնտեղ...»:

Եթե խիստ հակիրճ, ապա թե՛ Ղարաբաղյան շարժման, թե՛ Արցախի՝ «ինչով մերը լինելու» մասին Փաշինյանի հայտարարությունները գաղափարաքաղաքական դիվերսիա են Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ: Սա՝ մեղմ, նույնիսկ շատ մեղմ ասած:

Սկսենք նրանից, որ եթե Փաշինյանը (նրա ՔՊ-ն էլ իր հետ, իհարկե) Ղարաբաղյան շարժումը համարում է «ճակատագրական սխալ», ապա ինքնաբերաբար ստացվում է, որ սխալ և անընդունելի են նաև դրա հետ կապված անմիջականորեն առնչվող զարգացումները, իրողությունները, գործիչները, հերոսները: Ամեն ինչը: Այն ամենը ու բոլոր նրանք, ովքեր կանգնած են եղել Ղարաբաղյան շարժման ակունքներում, ովքեր ներգրավվել են այդ շարժման մեջ, ովքեր կյանքը չեն խնայել, որպեսզի այդ շարժումը հասնի հաջողության:

Այսինքն, սա Փաշինյանի հերթական «ցաքուցրիվ» հայտարարությունը չէ, սա Փաշինյանի՝ Արցախի ու Արցախի հայության դեմ անթաքույց ատելության հերթական դրսևորումը չէ միայն: Սա շատ ավելի հեռուն գնացող ու բազմապատիկ ավելի վտանգավոր հայտարարություն է: Առհասարակ, «ճակատագրական սխալ» արտահայտությունը ավելի շատ հուզականություն է պարունակում: Բայց դա երկրորդական նրբերանգ է: Իսկ հիմնականն ու առանցքայինն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ իր ինքնիշխանությամբ, պետական ու անվտանգային կառուցվածքով, իր հասարակարգով հենց Ղարաբաղյան շարժման անմիջական և ուղղակի պատմաքաղաքական արդյունք է: Եթե կուզեք՝ ծնունդ:

Հետևաբար, եթե Փաշինյանը հայտարարում է, որ Ղարաբաղյան շարժումը ռազմավարական (ճակատագրական) սխալ է եղել, ապա դա ուղիղ գծով նույնն է, եթե ասի, որ Հայաստանի Հանրապետության հռչակումն ու կայացումը սխալ են, պետք է այդ սխալն ու դրա հետևանքները (արդյունքները) վերացնել: Պարզ ասած՝ Փաշինյանի հայտարարությունը հենց Հայաստանի պետականությունը լուծարելու մասին է:

Այսինքն, Ղարաբաղյան շարժման վրա Փաշինյանի հարձակումը նույնն է, նույն տրամաբանության և ուղեգծի մեջ է, ինչ Հայաստանի Անկախության հռչակագրի դեմ նրա հարձակումները, արմատապես անընդունելի գնահատականներն ու բնորոշումները: Մեծ հաշվով, երբ հարվածում ես Անկախության հռչակագրին, այդ հիմնարար փաստաթղթին արված հղումն ուզում ես ջնջել Սահմանադրության նախաբանից, «ճակատագրական սխալ» ես հռչակում Ղարաբաղյան շարժումը, ապա ոչ միայն ուրանում ես այդ ամենը, այլև հարվածում ես Հայաստանի անկախության հիմքերին, հարցականի տակ ես դնում մեր պետության գոյության իրավունքն ինքնին:

Մի բան, որի մասին արդեն մի քանի տասնամյակ երազում են, որի ուղղությամբ աշխատում են հարևան Թուրքիան և Ադրբեջանը:

Ի դեպ, Ադրբեջանի մասին: Փաշինյանի նախընտրական գովազդի նպատակ հետապնդած «Եվրոպական քաղաքական համայնքի» միջոցառման ժամանակ ՔՊ-ի ղեկավարը բառացիորեն հայտարարեց հետևյալը. «Առաջին անգամ մեր համատեղ պատմության ընթացքում Հայաստանը և Ադրբեջանը օգտագործում են կա՛մ նույն, կա՛մ շատ նման խոսույթ»:

Սա հատկանշական պահ է: Այո, իսկապես էլ Փաշինյանի ու Ալիևի, քպականների ու արդրբեջանցիների խոսույթները բավականին զուգահեռված ու համահունչ են: Բայց ոչ «դատարկ», որևէ հիմք չունեցող «խաղաղության» առումով, ինչն ակնարկում է ՔՊ ղեկավարը: Հենց վերոնշյալ ու մնացյալ այլ հարցերում: Այո, նույնական են. Ալիևն էլ է հայ ժողովրդին պատերազմով սպառնում, Նիկոլ Փաշինյանն էլ է պատերազմով սպառնում: Ալիևն ասում էր՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարել, Փաշինյանը լուծարման խնդրանքով դիմում է ԵԱՀԿ (ու լուծարեցին), Ալիևն ասում էր «Ղարաբաղն Ադրբեջան է», Փաշինյանն ու նրա ՔՊ վերնախավն ամբողջ կազմով կրկնեցին ու կրկնում են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»: Ու դա ընդունեցին Պրահայում: Փաշազադեն սուտ և ագրեսիվ հայտարարություններ է անում Հայ առաքելական եկեղեցու հասցեին, Փաշինյանը անմիջապես իր ուժային կառույցներով ու այլ քստմնելի եղանակներով հարձակվում է Հայ առաքելական եկեղեցու վրա, կալանավորում սրբազան հայրերի, արգելափակում Վեհափառի տեղաշարժը, զազրախոսում եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների հասցեին:

Նույն ԵՔՀ ցուցադրագովազդային հավաքի ժամանակ Ալիևը ելույթ է ունենում և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ապօրինի գերված գործիչներին ահաբեկիչներ, իսկ հայությանը սեպարատիստներ (անջատողականներ) բնորոշում, իսկ Փաշինյանը ծպտուն իսկ չի հանում: Նույնիսկ «թենքյու» է ասում:

Ալիևը թշնամական ակնարկներ է անում Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի հասցեին, Փաշինյանը իր գաղտնալսողական, լրտեսական ու «գործտվողական» խմբավորումներով հետապնդումներ է իրականացնում ընդդիմության դեմ:

Այսինքն, էլ ի՞նչ պետք է լինի, որպեսզի հասկանալի դառնա, որ Փաշինյանն ու Ալիևը, այո, խոսում և գործում են նույն ուղղությամբ: Ըստ որում, խոսքը թե՛ Հայաստանի Սահմանադրության նախաբանն ու Անկախության հռչակագրին հղումը ջնջելու մասին է, թե՛, կարող եք չկասկածել, «300 հազար թրքախոս ադրբեջանցիների՝ «արևմտյան Ադրբեջան» վերադառնալու» մասին:

Մի խոսքով, Փաշինյանն ու Ալիևը, այո, շատ նման կամ գրեթե նույն խոսույթն ունեն: Ողջ հարցն այն է, որ այդ «խոսույթի» բովանդակությունը ոչ մի աղերս չունի Հայաստանի ու հայության շահերի հետ: Ավելին, արմատապես հակառակ է հայության և Հայաստանի շահերին:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular