Մաhացու hանտավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել
«Hondius» զբոսանավից տարհանված երկու ուղևորի մոտ հաստատվել է հանտավիրուսի վարակ։
Ֆրանսիայի երկու քաղաքացու մոտ դրական է եղել թեստի արդյունքը, երկուշաբթի՝ մայիսի 11-ին, «France Inter» ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը։
Նա զբոսանավում մահացու վիրուսի բռնկումից հետո չորս այլ ֆրանսիացի ուղևորների հետ միասին տարհանվել էր Փարիզ։
Նախարարի խոսքով՝ հիվանդի վիճակը, որի մոտ նախորդ օրն արդեն ախտանիշներ էին նկատվել, գիշերը վատացել է։ Փարիզ ժամանելուց հետո կինը, ինչպես մյուս տարհանված ուղևորները, մեկուսացվել է։ Մնացած չորս ուղևորները կրկին թեստ կհանձնեն։ Բացի այդ, նույնականացվել են հանտավիրուսով վարակվածների հետ շփված 22 անձինք։
Ավելի վաղ ԱՄՆ տարհանման չվերթով 17 ամերիկացիներից մեկի մոտ նույնպես հանտավիրուս էր հաստատվել։