ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են Երևանի բնակիչներ 18-ամյա Վահե Ռ.-ի վարած «Hyundai» մանիշի և 61-ամյա Միքայել Բ․-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Բախման հետևանքով էլ 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «Hyundai»-ն էլ բախվել է ծառերին և հայտնվել կանաչ գազոնում։

Օպերատիվորեն ժամանել են Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջինները հրաժարվել են մեկնել հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի փրկարարները, ովքեր հոսանքազրկել են մեքենաները, տեղում իրականացրել հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Մկրտչյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Էդգար Գրիգորյանը և պարեկներ Վլադիմիր Վաթյանը, Հովհաննես Հովհաննիսյան, Հակոբ Կարապետյանը։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում էր, քանի որ մինչ նրանց ժամանումը որոշ վարորդների կողմից ստեղծվել էր արհեստական խցանում՝ ավտոմեքենաները կայանելու համար, սակայն պարեկների ժամանումից րոպեներ անց տարածքում երթևեկությունը վերականգնվել է։Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում։Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։Գ․ Շամշյանի տեղեկություններով «Hyundai»-ի վարորդն Վահե Ռ․-ն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular