Բարսելոնան Էլ Կլասիկոյում հաղթեց Ռեալին և ժամկետից շուտ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն
ՍՊՈՐՏԻսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի կենտրոնական հանդիպումում կայացավ հերթական Էլ Կլասիկոն․ «Բարսելոնան» «Սփոթիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում ընդունեց Մադրիդի «Ռեալին»։ Ալեխանդրո Էռնանդեսի սպասարկած խաղում կատալոնական ակումբը վստահ հաղթանակ տոնեց 2:0 հաշվով։
Հանդիպման ելքը վճռվեց արդեն առաջին խաղակեսի սկզբնամասում։ 9-րդ րոպեին հաշիվը բացեց տանտերերի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, իսկ 18-րդ րոպեին Ֆեռան Տոռեսը կրկնապատկեց «կապտանռնագույնների» առավելությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։