Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելու ժամանակ բռնկվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿատմանդուի Տրիբհուվան միջազգային օդանավակայանում վայրէջքի ժամանակ հրդեհ է բռնկվել Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռում, հաղորդում է Nepal News-ը՝ հղում անելով օդանավակայանի վարչակազմին մայիսի 11-ին։
Ինքնաթիռը Ստամբուլից էր թռչում։ Թռիչքուղուն իջնելուց հետո անիվներից մեկում հրդեհ է բռնկվել։ Սոցիալական ցանցերում տեղադրված կադրերում երևում են բոցեր և ծուխ, որոնք դուրս են գալիս վայրէջքի մեխանիզմից, երբ ինքնաթիռը շարժվում է թռիչքուղով։