ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհագրության փոփոխություն. Հայաստանը ընտրում է շատ ռիսկային ուղի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պատմությունը հաճախ է վերաշարադրվում։ Սակայն որոշ քաղաքական գործիչներ փորձում են այդ հնարքը կիրառել մեկ այլ գիտության՝ աշխարհագրության միջոցով, գրում է ria.ru–ն։

Մայիսի սկիզբը իսկական տոնակատարություն էր Նիկոլ Փաշինյանի համար։ ԵՄ 27 անդամ երկրների առաջնորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոպական քաղաքական կուսակցությունների համայնքի 20 այլ անդամներ հավաքվել էին Երևանում։ Եվ դատելով ՀՀ վարչապետի արձագանքից, նա շատ ավելի հաջողակ է նրանց հետ շփվում գագաթնաժողովի շրջանակներում, քան մետրոյում ղարաբաղցի փախստականների հետ զրուցելիս։

Փաշինյանի համար այս նվերը հատկապես է նշանակալից. մինչև խորհրդարանական ընտրությունները մնացել է մեկ ամիս, և դժվար է պատկերացնել ավելի լավ հնարավորություն բարձրացնելու իր վարկանիշը ցույց տալով, որ Երևանը Եվրոպայի ճանապարհին է։

Ցանկանո՞ւմ եք Զելենսկու հետ կոտրված անգլերենով զրույց։ Կամ գուցե՞ առավոտյան վազք Մակրոնի հետ Երևանով և հավաքույթ նրա հետ Աբովյան փողոցի սրճարանում։ Կամ համատեղ ելույթ. Ֆրանսիայի նախագահը երգում է Ազնավուրի «Լա Բոհեմը», մինչդեռ ՀՀ վարչապետը նվագում է հարվածային գործիքներ, Զելենսկին այստեղ ողջունելի լրացում կլիներ փոխարինելով դաշնամուրի մոտ նվագող երաժշտին։ Եվ դա գրեթե Եվրոպայի նման է։ Մի փոքր ավելի մոտ, և նրանք կընդունվեն ԵՄ։

Սա, իհարկե, կարևոր ազդանշան է Ռուսաստանի համար։ Շատ փորձագետներ նշում են, որ «ԽՍՀՄ նոստալգիայի» գաղափարը սպառել է իր ներուժը, և որ հարևան երկրներում սերունդներ են մեծացել առանց Խորհրդային Միության. նրանց համար այդ կառուցվածքը դարձել է ինչ-որ օտար բան։ Դրանում, անշուշտ, կա ճշմարտության հատիկ։ Սակայն Հայաստանի համար խնդիրն այն է, որ նա սերտ պատմական կապեր ունի Ռուսաստանի հետ, և գլխավորն այն է, որ Մոսկվայի հետ վստահության հարաբերությունները նույնպես աներևակայելիորեն օգտակար են հանրապետության համար։

Վերցրեք, օրինակ, գազը, որը Հայաստանին մատակարարվում է հազար խորանարդ մետրի համար 177,50 դոլարով։ Հայաստանի վարչապետի արևմտյան ընկերները այդ վառելիքը գնում են հազար խորանարդ մետրի համար 600 դոլար վճարելով։ Կամ դիտարկեք Երևանի տնտեսական հաջողությունները։ 2015 թվականին Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո, Հայաստանի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2024 թվականի 3850 դոլարից աճել է մինչև 8500 դոլար։ Իսկ 2022 թվականից հետո իսկական բում է եղել. ՀՆԱ-ի աճի տեմպերը անգամ հասել ենն երկնիշ թվերի։ Իհարկե, Մոսկվայի դեմ պատժամիջոցները, վերաարտահանումը և ռելոկանտները որևէ կապ չունեն դրա հետ, ինչպե՞ս կարող են կապ ունենալն։ Սա պարզապես անբացատրելի տնտեսական հրաշք է։

Ճիշտ է, ամեն ինչ իր սահմաններն ունի։ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը գագաթնակետին է հասել 2024 թվականին հասնելով 11,7 միլիարդ դոլարի։ 2025 թվականին այն արդեն նվազել է մինչև 6,4 միլիարդ դոլար։ Բնականաբար, 2025 թվականին Երևանում ընդունված ԵՄ անդամակցության գործընթացի մասին օրենքը որևէ ազդեցություն չի ունեցել դրա վրա։ Ամեն ինչ շուկայի անտեսանելի ձեռքի մեջ է, ինչպես սովորեցրել է Ադամ Սմիթը։ Համեմատության համար. 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Եվրամիության հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կազմել է ընդամենը 2,23 միլիարդ դոլար։ Այդ ընդհանուր գումարը պակաս է արտաքին քաղաքականության մանևրներից առաջացած կորուստներից։ Եվ եթե դա շարունակվի, ապօա, հավանաբար, միայն սկիզբը կ;լինի։

«Մենք հասկանում ենք, որ ցանկացած երկիր ձգտում է առավելագույն օգուտ ստանալ երրորդ երկրների հետ համագործակցությունից, բայց դա պետք է ակնհայտ լինի, պետք է անկեղծ լինի։ Մաքսային միության մեջ լինելը Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության հետ անհնար է։ Դա պարզապես անհնար է ըստ սահմանման», - զգուշացրել էր Վլադիմիր Պուտինը Փաշինյանին Հայաստանի վարչապետի Մոսկվա կատարած այցի ժամանակ անցյալ ամիս։ Եվ խոսքը միայն տնտեսության մասին չէ։ Եվրամիությունը բացահայտորեն է ասում, որ պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի հետ, ուստի թշնամու հետ սիրախաղը պետք է բավականին հստակ ընկալվի։

Եվ փոփոխվող աշխարհում Հարավային Կովկասը ձեռք է բերում հատուկ դեր,այլ կերպ չէր կարող լինել այդքան բարդ տարածաշրջանում, որը գտնվում է հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք երթուղիների խաչմերուկում։ Երևանի ցանկությունը ավելի ճկուն գործել, հասկանալի է։ Սակայն նոր աշխարհակարգի ի հայտ գալու համատեքստում շատ հեշտ է խաղացողից վերածվել հարևանների համար մրցանակներից մեկի։ Հատկապես հաշվի առնելով երկարատև և ջերմ, նույնիսկ լարված հարաբերությունները։

Նիկոլ Փաշինյանը մի անգամ ասել է, որ իրեն հաջողվել է հաղթել աշխարհագրությունը։ Բայց գլխավորը հիշելն է, որ «աշխարհագրությունը ճակատագիր է»։ Ի վերջո, ֆրանսիացիներն էլ են դա ժամանակին հասկացել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular