ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեփական երկրի ու ժողովրդի պատմությունը խմբագրելու Նիկոլ Փաշինյանի մոլուցքը վաղուց արդեն հատել է տրամաբանական բոլոր սահմանները, և որևէ մեկը նույնիսկ չի էլ զարմանում Փաշինյանի՝ կեղծիք և սուտ տարածելու սովորությունից։ Մայիսի 9-ի կապակցությամբ Փաշինյանը հերթական ուղերձն է հղել, որը, մեղմ ասած, տարօրինակ կարելի է համարել։ «Այսօր Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության և արևմտյան դաշնակիցների տարած հաղթանակի օրն է, որը մեր երկրում նշվում է որպես Հաղթանակի և խաղաղության տոն»,- ասել է Փաշինյանը։

Իր ուղերձում մեկ-երկու բառով անդրադառնալով 2-րդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմին հաղթելու հանգամանքին՝ Փաշինյանը բացարձակապես չի շնորհավորել ռազմավարական դաշնակիցներին։ Ավելին, որևէ բառ չկա անգամ Շուշիի ազատագրման վերաբերյալ։

Փոխարենը մի քանի պարբերություն է անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև իբր հաստատված խաղաղությանը։ «Արդեն երկու տարի Հայաստան–Ադրբեջան հրաձգության հետևանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր, մեր սահմանամերձ բնակավայրերն ապրում են հրաձգություններից զերծ միջավայրում։ Սա կարևորագույն ձեռքբերում է, որ մեր երկրի անկախությունից ի վեր առաջին անգամ ունենք»,- նշել է Փաշինյանը։

Իսկ լավագույնս վերջինիս՝ իր խաղաղության մասով, պատասխանել են հենց երեկ Սյունիքում, երբ մի կին Փաշինյանի դեմքին ուղղակի շպպացրել է, թե այսպիսի խաղաղությունը մեզ պետք չէ, երբ ադրբեջանցիները գրավել են առանցքային հատվածներ Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ բնակավայրերն էլ դատարկվում են գործող իշխանությունների քաղաքականության հետևանքով։

Սոնա Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular