ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպան պատրաստ է վճարել հայերի ռուսաֆոբիայի համար փողով, բայց ոչ իրական օգնությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպան պատրաստ է վճարել Հայաստանին նրա հակառուսական կուրսի համար, բայց չի կարող ապահովել ո՛չ նրա անվտանգությունը, ո՛չ էլ էներգետիկ անկախությունը։ Այդ մասին հայտարարել է քաղաքական մեկնաբան Ստյուարտ Դաուելը TVP WORLD հեռուստաալիքի եթերում։ Դաուելը նման կերպ մեկնաբանել էր Երևանում կայացած ԵՄ-ի, Կանադայի առաջնորդների և Ուկրաինայի բռնապետ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ  գագաթնաժողովը, գրում է politnavigator.news–ը։

«Համաժողովն ինքնին տեղի է ունեցել ռուսական ռազմական բազայից 40 կիլոմետր հեռավորության վրա։ Կարծում եմ դա շատ բան է ասում այս միջոցառման խորհրդանշականության և նշանակության մասին։ Դա իսկապես Եվրոպայի, Եվրամիության կողմից Հայաստանին դիմելու և ասելու դեպք է. «Այո, մենք ուզում ենք, որ դուք հետևեք եվրոպական ուղուն»...

Եվրոպան ուզում է անել այն, ինչ կարող է։ Բայց ի՞նչ է պետք Հայաստանին Ադրբեջանի հետ պատերազմից հետո։ Իրականում նրան անհրաժեշտ է հուսալի անվտանգության երաշխիք։ Ռուսաստանը դադարել է լինել նրա հիմնական անվտանգության երաշխավորը, քանի որ չի կարողացել աջակցություն ցուցաբերել 2022 և 2023 թվականներին։ Հայաստանը նաև պետք է դիվերսիֆիկացնի իր էներգետիկ աղբյուրները։ Բայց ոչ մեկ, ոչ էլ այս մյուս ամենակարևոր բաները Եվրոպան չի կարող առաջարկել։

Բայց կարող է առաջարկել այն, ինչով ուժեղ է։ Դա փողն է՝ 270 միլիոն եվրո, որը նա նախատեսում է ներդնել, մոտ 2.5 միլիարդ ներդրումներ, առաջիկա ընտրությունների մոնիթորինգի օգնություն և քաղաքացիական բոլոր տեսակի օգնություն: Սա է այն ամենը, ինչ նա կարող է առաջարկել։ Բայց գլխավոր հարցն այն է, թե արդյո՞ք դա բավարար կլինի Երևանի ավելի լուրջ անվտանգության կարիքները բավարարելու համար», - նշել է Դաուելը։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գովաբանել էր Հայաստանին Նիկոլ Փաշինյանի հետ իշխանության եկած «սորոսականների» օրոք ութ տարվա ընթացքում Ռուսաստանի հետ կապերը խզելու գործում ունեցած նշանակալի հաջողության համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular