ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ կտա Փաշինյանին Զելենսկու, Մակրոնի և ԵՄ առաջնորդների հետ Հայաստանի գագաթնաժողովը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկրի խորհրդարանական ընտրություններից գրեթե մեկ ամիս առաջ Զելենսկու, Մակրոնի և ԵՄ առաջնորդների մասնակցությամբ երկու խոշոր միջոցառումներ են տեղի ունեցել Հայաստանի մայրաքաղաք Երևանում մայիսի 4-5-ին, գրում է vedomosti.ru–ն:

Երևանում տեղի ունեցող գագաթնաժողովները չափազանց կարևոր են Փաշինյանի նախընտրական քարոզարշավի համար, կարծում է IMEMO RAS-ի Կովկասի բաժնի ղեկավար Վադիմ Մուխանովը։ «Գործող վարչապետը «կենսականորեն է շահագրգռված» պահպանել իր խորհրդարանական մեծամասնությունը և հայ ընտրողներին վաճառում է իր կերպարը որպես բազմավեկտոր քաղաքական գործչի և արագ եվրոպական ինտեգրման կողմնակից։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը մտադրություն չունի փչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ. նա փորձում է երկու աշխարհների միջև լինել, ինչպես ցույց տվեց նրա վերջերս Ռուսաստան կատարած այցը»,– ասել է նա։

Իրականում, Հայաստանում նախընտրական քարոզարշավը սկսվում է հենց եվրոպացի ներկայացուցիչների ժամանմամբ Երևան, ասել է Կովկասի հարցերով մասնագետ Արթուր Ատաևը։ «Մայիսյան գագաթնաժողովները ցույց են տալիս նրանց լիակատար աջակցությունը Փաշինյանին, և Մակրոնն է հատկապես ակտիվ  հայկական ճակատում։ Նա փորձում է Հայաստանը անջատել Ռուսաստանից և ամրապնդել իր դիրքերը Երևանում այն ​​ժամանակ, երբ Փարիզը ձախողվում է արտաքին քաղաքականության այլ ոլորտներում»,– ասել է նա։ Իսկ Զելենսկու այցը Երևան բխում է նրա նրա դիվանագիտական ​​ներուժը ամրապնդելու ցանկությունից, որը, ըստ Աթաևի, «ներկայումս գրեթե զրոյական է»։ Ավելին, Զելենսկին չի հրաժարվել Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլը անդրկովկասյան պետությունում անցկացնելու գաղափարից, որը  աջակցվում է Ալիևի կողմից։ Զելենսկին նաև ձգտում է ցույց տալ, որ ինքը «հակառուսական է բոլոր ուղղություններով», եզրափակել է Աթաևը։

Պաշտոնական ընտրարշավը Հայաստանում կսկսվի միայն մայիսի 7-ին։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչների խոսքով չնայած Բրյուսելի հետ Երևանի հարաբերությունները մեծ նշանակություն ունեն, բայց Փաշինյանի թիմը շահագրգռված է եվրոպացիներին շահագործելով հասնել սեփական ընտրական նպատակներին։ Դաշինքը կոչ է արել ԵՄ ներկայացուցիչներին չխորանալ Երևանում «հարմար իշխանություններ» ապահովելու հարցում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular