ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրեմլը կկարողանա՞ զսպել խանդը. «168 ժամ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ համագործակցությունը ոչ մի կերպ չի հակասում ռուսական շահերին, այդ իսկ պատճառով Ռուսաստանի կողմից նետված ցանկացած քար աշխատելու է հենց հակառուսական տրամադրվածությունների ուժգնացման ուղղությամբ:

Ընդհակառակը՝ 2017 թվականի նոյեմբերին սպասվող ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի ստորագրման հանդեպ իր չեզոք դիրքով Ռուսաստանը բոլորին ցույց կտա, որ նա չունի modus operandi՝ «շունը՝ խոտի դեզի վրա». այն ամենը, ինչ չի սպառնում իր շահերին, ամեն ինչ, ինչը դաշնակցի եւ ռազմավարական գործընկերոջ օգտին է, պետք է հավանության արժանանա Մոսկվայի կողմից: Նման դիրքորոշման հիմքում շատ ուժեղ պրագմատիկ քայլ է, որը նպաստելու է այն միֆի վերացմանը, թե Ռուսաստանը, կայսերական նկրտումներից ելնելով, ընդլայնվում է` հանուն ընդլայնման»,- մեր թղթակցին ասել է բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ԵՄ-Ռուսաստան նոր պատժամիջոցների ֆոնին Մոսկվան խանդո՞վ է վերաբերվում ԵՄ-ՀՀ նոր շրջանակային համաձայնագրի սպասվող ստորագրմանը, արդյոք այն վտանգվա՞ծ է:

Ըստ նրա` մենք ապրում ենք որոշ ավանդական փոխգործակցության սխեմաների ու արձանագրությունների «կոտրման» ժամանակներում, պաշտոնատար անձանց հաղորդագրությունները, ընդհուպ՝ մինչեւ նախագահներ, սոցցանցերում կարող են ջրի մեջ փոթորիկ առաջացնել` ինչպես վերջին շրջանում ՀՀ իշխանությունների եւ ՀՀ-ում ԵՄ դեսպանի հեռակա փոխադարձ հայտարարությունները. «ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավարը պետք է համապատասխան կոնվենցիաներով ամրագրված նորմերը պահպաներ: Լեհական կողմի համար ընդունելի՞ կլիներ, եթե այդ երկրում Հայաստանի դեսպանը սկսեր հրապարակավ մեկնաբանել ենթադրվող փոփոխությունները Լեհաստանի Սահմանադրությունում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular