ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ճապոնական գերբ

ՖՈՏՈ

Բոլորը գիտեն, որ հերալդիկան ասոցացվում է միջնադարյան Եվրոպայի մրցաշարերի մասնակցած ասպետների հետ։ Այնուամենայնիվ, Արևելքը ևս ուներ հերալդիկական համակարգ։ Օրինակ, Ճապոնիայում կար ընտանեկան զինանշան, որը կոչվում էր «կամոն» կամ «մոն»:

Իհարկե, եվրոպական և ճապոնական մշակույթներում, որոնք միմյանցից այդքան հեռու էին, զինանշանների նկատմամբ վերաբերմունքը և, ընդհանրապես, հերալդիկայի մասին պատկերացումները նույնպես շատ տարբեր էին։ Ճապոնական զինանշաններն այլ նպատակ ունեին։ Եվ դրանք օգտագործվել են տարբեր կերպ:

Առաջին զինանշանը հայտնվել է ճապոնացի կայսրուհի Սուիկոյի մոտ, ով ապրել է 6-7-րդ դարերում, նա հրամայել է իր դրոշները զարդարել որոշակի ձևով։ Այդ դրվագից հետո Ճապոնիայում մոտ երկու հարյուր տարի ոչինչ հայտնի չի եղել հերալդիկայի մասին։ Եվ հետո, Հեյանի ժամանակաշրջանում, 794 - 1185 թվականներին, ճապոնական ազնվականությունը կրկին մտածել է անձնական և ընտանեկան սիմվոլիզմի մասին: Ստեղծված զինանշանները ոչ մի ընդհանրություն չունեին առյուծներով ու սրերով զարդարված եվրոպական դաժան զինանշանների հետ։ Ճապոնացի ազնվականների զինանշանների վրա թիթեռներ էին թռչում, թռչուններ երգում և ծաղիկներ ծաղկում: Երբեմն պատկերվում էին սեփականատիրոջ մասնագիտական գործունեության հետ կապված առարկաներ։ Բացի այդ, զուսպ ճապոնացիները նաև հերալդիկայի մեջ էին զուսպ և նախընտրում էին մոնոխրոմ զինանշանները։ Ավանդաբար, մուգ ֆիգուրները կամ նշանները տեղադրվում էին ավելի բաց ֆոնի վրա, կամ հակառակը:

Ճիշտ այնպես, ինչպես Եվրոպայում, Ճապոնիայում զինանշանների զանգվածային օգտագործումը կապված էր պատերազմների հետ: Պատերազմող պետությունների դարաշրջանում՝ 1467-1568 թվականներին, Ճապոնիայում բոլորն էին կռվում բոլորի հետ: Եվ հեշտ չէր հասկանալ, թե մարտի դաշտում որտեղ են «ընկերները», իսկ որտեղ «օտարները»։ Այսպիսով, միակ տարբերակիչ նշանը դրոշների վրա նկարված «մոն»-երն էին:

Ճապոնացի ազնվականը կարող էր փոխել իր անունն ու ազգանունը, և միաժամանակ փոխել իր զինանշանը։ Այսինքն զինանշանը վերջնական ոսկրացած ձև չէր, այն կարող էր «հարմարվել» տիրոջը։ Ինչպես Եվրոպայում Ճապոնիայում ևս սկզբում զինանշանները ազնվականության արտոնությունն էին: Կայսերական ընտանիքի անդամներն առաջինն են ձեռք բերել «կամոն»-ներ։ Այդ իրավունքն այնուհետև տրվել է կայսեր հարազատներին և մերձավոր պալատականներին։

Միայն որոշ ժամանակ անց է մեծ ֆեոդալների մոտ հայտնվել գերբեր։ Սյոգունները  զինանշան ստանալու իրավունք տրվել են նաև սամուրայներին։ Նրանք կարող էին ստեղծել իրենց «մոն»-ը կամ վերցնել իրենց տիրոջ զինանշանը: Ո՛չ գյուղացիները, ո՛չ արհեստավորներն ու առևտրականներն ի սկզբանե զինանշանի իրավունք չունեին։ Բացառություն է արվել միայն ճապոնական հայտնի Կաբուկի թատրոնի դերասանների ու նաև գեյշաների համար։ Այնուամենայնիվ, 19-րդ դարում զինանշանները հայտնվեցին նաև հարուստ վաճառականների շրջանում, այդ ժամանակ դասակարգային տարբերություններն ամբողջությամբ վերացան։ Այսպիսով, բոլոր ճապոնացիները, ովքեր ցանկանում էին դա, իրավունք ստացան ունենալ սեփական «մոն»:
 
Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular