Չավին կարող է անգլիական թոփ ակումբ գլխավորել
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Չավին կարող է աշխատանքի անցնել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Ինչպես հաղորդում է բրիտանական Independent պարբերականը, իսպանացի մասնագետը հավակնում է ստանձնել Լոնդոնի «Չելսիի» ղեկը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը սկսել է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները այն բանից հետո, երբ որոշում կայացվեց դադարեցնել համագործակցությունը Լիամ Ռոսենյորի հետ: Նշվում է, որ «ազնվականների» ղեկավարության ուշադրությունը գրավել է Չավիի դավանած խաղաոճը, որը շատ առումներով նման է Էնցո Մարեսկայի օրոք թիմի ցուցադրած ֆուտբոլին:
Հիշեցնենք, որ 2024 թվականի ամռանը կատալոնական «Բարսելոնայից» հեռանալուց հետո Չավին դեռևս նոր ակումբ չի գլխավորել
Ինչ վերաբերում է «Չելսիին», ապա Անգլիայի ընթացիկ առաջնությունում թիմի գործերն այնքան էլ հարթ չեն ընթանում: Անցկացված 35 տուրերից հետո լոնդոնցիները վաստակել են 48 միավոր և գտնվում են Չեմպիոնների լիգայի գոտուց դուրս՝ մրցաշարային աղյուսակում զբաղեցնելով միայն 9-րդ հորիզոնականը: