ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք մերն արեցինք, պետք լինի՝ էլի կանենք. 30 րոպեում հակառակորդի 3 տանկ խոցած Շուլին բանակից վերադարձավ տուն. ֆոտո, տեսանյութ

ՎԻԴԵՈ

News.am-ը գրում է.

Գյումրեցի Հակոբյանների տանն այսօր տոն էր. նրանք վաղ առավոտից սպասում էին իրենց զինվոր որդու վերադարձին, որն ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի օրերին հակառակորդի 3 տանկ էր խոցել: 20-ամյա Շուլի Հակոբյանին՝ ընտանիքի անդամներից բացի եկել էին ողջունելու հարազատները, ընկերներն ու հարեւանները:

Գյումրեցի երիտասարդը հպարտությամբ է հիշում առաջնագծում տեղի ունեցած մարտական գործողություններն ու պատմում, թե ինչպես է առաջին կրակոցը վրիպել, սակայն չի հուսահատվել, համառությունն ու հայրենասիրությունը նրան առաջ են մղել պայքարելու հանուն զոհված զինակիցների ու հայրենի հողի. «Ֆագոտով վեց անգամ բարձրացել եմ ու չորս անգամ կրակել: Ամենառաջինը չեմ կպել նշանակետին, բայց հետո 30 րոպեների ընթացքում ոչնչացրել եմ թշնամու մարտական երեք տանկ, զորք էլ է եղել իրանց հետ, բայց չեմ հասցրել հաշվել քանի հոգի, որովհետեւ մարտական գործողություններ էի անում»,-ասաց Շուլի Հակոբյանը:

20-ամյա հերոսն ասում է՝ ծառայության երկու տարիների միայն վերջին երեք ամիսներին է հասկացել՝ ինչ է մարտական ծառայությունը, պատերազմն ու հայրենիքի համար կռիվ տալը: Շուլիի խոսքով՝ այս ամիսների ընթացքում իր կյանքում շատ բան է փոխվել, ինչը խոսքերով հնարավոր չէ պատմել, նա մարտական է տրամադրված. «Մեր հայրերը վերցրել են մեր հողերն արյան գնով, մենք հենց էնպես իրենց հող թողնել չենք կարող, որ գան հեշտ ու հանգիստ վերցնեն: Մտածում էին հեշտ կլինի գան մտնեն հողերը վերցնեն, բայց եկան մտան դիրքերը տեսան ու հետ քաշվեցին: Մենք նույնպես զարմացած մնացինք, որ 18-20 տարեկան զինվորը կարողացավ պայքարել, պահել սահմանները, հիմա ես զորացրվել եմ պահեստազոր, բայց չի նշանակում վերջ: Մենք մերը արել ենք, եթե պետք լինի միանշանակ էլի կգնանք կռիվ, ես էլ, իմ մյուս ընկերներն էլ»:

Շուլի Հակոբյանի ծնողները պատերազմի օրերին որդուց տեղեկություն չեն ունեցել, միայն ապրիլի 3-ին ուշ երեկոյան Շուլին զանգել եւ ասել է, որ ինքն առաջնագծում չէ, որ ծնողները չանհանգստանան, մինչդեռ ինքը թշնամու դեմ կռիվ տալիս է եղել:

Որդու հերոսական գործողությունների մասին էլ ծնողներն իմացել են, երբ մարտական գործողություններն ավարտվել են. «Որդիս ընդհանրապես քիչ էր զանգում, էդ օրերին էլ համարյա թե չէր զանգում, բայց ես մի բան զգում էի: Դե ծնող ես վերջը, մայրական սիրտը մի բան զգում է, բայց զանգեց ապրիլի 3-ին ասաց, որ իրա հետ ամեն բան լավ է ու որ ինքը առաջնագծում չէ: Հետո երբ պատերազմն ավարտվեց, զանգել էր հորը ու պատմել, որ թշնամու տանկ է ոչնչացրել: Ուրախացանք ու հուզվեցինք, որ մեր տղեն իր հայրենիքի համար պայքարել է: Չէինք ուզենա, որ տղաները մահանային, նրանք բոլորը մեր տղաներն են, ափսոսում ենք, ամեն օր մենք կաղոթենք մեր զինվորների խաղաղության համար»,-ասաց Շուլիի մայրը:

Շուլի Հակոբյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, նա շարունակելու է ուսումը եւ իրականացնելու է մինչեւ բանակ գնալը իր առջեւ դրված բոլոր նպատակները:

Նա մինչեւ հարազատ ընտանիք գնալը, հյուրընկալվեց Գյումրիի քաղաքապետարանում, որտեղ նրան քաղաքապետ Սամվել Բալասանյանը Գյումրի համայնքի ոսկե մեդալ նվիրեց:

Նշենք, որ Շուլի Հակոբյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արժանացել էր 2-րդ աստիճանի արիության մեդալի:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular