ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, «քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման կարեւորությունը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ գլոբալ զարգացումների շուրջ, ընդգծվել է կայուն եւ տեւական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը»։

Զելենսկին հանդիպումից հետո ասել է. «Քննարկեցինք տարածաշրջանում ստեղծված իրավիճակը եւ անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները։ Խոսեցինք տնտեսական գործընկերության զարգացման մասին։ Ես առաջարկեցի վերսկսել Տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը եւ դրա հաջորդ նիստն անել այս տարի՝ Կիեւում»: Մեր տեղեկություններով, հանդիպմանը քննարկվել է նաեւ պաշտպանության ոլորտում համագործակցության հարցը։ Ներկա է եղել նաեւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն ասել է, թե Հայաստանը շահագրգռված է՝ շարունակելու փորձի փոխանակումն անօդաչու ավիացիայի` ԱԹՍ-ների զարգացման հարցում, եւ ընդգծել է, որ «ուկրաինական փորձն անգին է Հայաստանի զինված ուժերի համար»։

Զելենսկին պատրաստակամություն է հայտնել՝ շարունակել աշխատանքն այս ուղղությամբ, եւ ներկայացրել է Ուկրաինայի հնարավորությունները՝ տարբեր նշանակության անօդաչու սարքերի արտադրության ոլորտում։

Պայմանավորվել են շարունակել խորհրդատվություններն այդ թեմայի շուրջ։ Մեզ հաջողվեց պարզել, որ 2025 թ. ամռանը ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանումներն Ուկրաինայում ԱԹՍ-ների օգտագործման կարճատեւ պատրաստություն են անցել, ինչն էլ հենց նկատի է ունեցել Ա. Գրիգորյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular