ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն քարտ-բլանշ է տալիս Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՄ–ն քարտ–բլանշ է տալիս Փաշինյանին Երևանում այս օրերին ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան–Եվրամիություն գագաթնաժողովների շրջանակներում Հայաստանի Եվրամիության անդամակցելու վերաբերյալ հարցը որևէ կերպ չի քննարկում։ Հիշեցնենք, 2025 թվականի մարտին Հայաստանն ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որը ուժի մեջ է մտել 2025 թվականի ապրիլին։ Տրամաբանական կլիներ, որ Երևանում անցկացվող կարևորագույն այս գագաթնաժողովների ընթացքում նաև կողմերն անդրադառնային այդ օրենքին առնվազն, բարձրագոչ հայտարարությունների մակարդակով իբր ինչ–որ բան արձանագրեին, բայց, անկեղծ ասած, եվրոպացիները իրենց բավականին զուսպ են պահել, որևէ կերպ չեն անդրադարձել և ցանկություն էլ չունեն անդրադառնալու։

Ավելին, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայ լրագրողների հետ զրույցում հարցին պատասխանել է՝ Հայաստանը ինքը կորոշի։ «Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում։ Այստեղ մեկ ամսից ընտրություններ են, իհարկե, եվրոպական հեռանկարը սեղանին է, և Հայաստանը ինքը կորոշի»,– ասել է Կալասը։ Իսկ ընտրությունները Եվրամիության համար առանձնակի կարևորություն են ներկայացնում։ Ըստ էության, Եվրամիությունը քարտ–բլանշ է տվել Փաշինյանին, ամեն գնով պահպանել իր իշխանությունը, հակառակ պարագայում, եթե իշխանության գան ռուսամետ քաղաքական ուժերը, ապա Հայաստանի գործող իշխանությունների համար ծանրագույն հետևանքներ կարող են լինել, ուստի և ԵՄ բոլոր այս միջոցառումները ընդամենը մեկ նպատակ ունեն՝ հնարավորինս բարձրացնել Փաշինյանի՝ օրեցօր ընկնող հեղինակությունը։Եվ թույլ տալ նրան ամեն գնով պահպանել իշխանությունը։

Տաթևիկ Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular