Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են չվերթերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են իրենց չվերթերը։
«Շերեմետեւո» օդակայանի մամուլի ծառայությունը վերջինն է եղել, որ հայտարարել է ժամանակավոր սահմանափակումների մասին։
Սահմանափակումները մտցվել են «Գորգ» ազդանշանի պատճառով։ Հնարավոր են թռիչքների ժամանակացույցի փոփոխություններ։