Էմանուել Մակրոնը այցելել է Ծիծեռնակաբերդ․ Ֆրանսիան վերահաստատել է աջակցությունը Հայոց ցեղասպանության հիշատակին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այցելել է Երևանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Այցից հետո Ֆրանսիայի նախագահը իր սոցիալական հարթակներում հրապարակել է լուսանկար և գրառում՝ ընդգծելով հիշողության և պարտականության կարևորությունը։ Մակրոնը նշել է, որ այս վայրում կանգնած է «հիշողության և պարտականության առաջ՝ անջնջելիի հանդիման», հավելելով, որ յուրաքանչյուր անուն պետք է հնչի և չմնա մոռացության մեջ։
Նա նաև ընդգծել է, որ Ֆրանսիան մշտապես կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ հարգանքով հիշելով Հայոց ցեղասպանության զոհերին և անդրադառնալով «խլված բազմաթիվ ճակատագրերին»։
Մակրոնի ուղերձը վերահաստատում է Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հիշատակման և Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների շարունակականության վերաբերյալ։
Ամբողջական գրառումը ստորև․
Վերադարձ հիշողության և պարտականության այս վայր՝ անջնջելիին հանդիման։ Որպեսզի յուրաքանչյուր անուն արձագանք գտնի և մոռացության չմատնվի։ Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը և խլված բազմաթիվ կյանքերը: