ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNN

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պայթուցիկով բեռնված քառակոպտերը թռչում էր Հարավային Լիբանանի տների տանիքների վրայով՝ մեծ ճշգրտությամբ մանևրելով ավերված շենքերի միջև և գրունտային ճանապարհների երկայնքով։ Դրոնը իր օպերատորին փոխանցում էր թիրախի հստակ պատկերը՝ իսրայելական տանկ, որի կողքին զինվորներ կային, գրում է CNN հեռուստաալիքի կայքը։

Փորձագետների վկայությամբ, այս քառակոպտերը օպտիկամանրաթելային կառավարմամբ դրոն է․ զենք, որը «Հեզբոլլահը» գնալով ավելի հաճախ է օգտագործում բարձր մահաբեր ճշգրտությամբ։

Այսպիսի դրոնները չափազանց դժվար է կանգնեցնել և էլ ավելի դժվար է հայտնաբերել. դրանք օպերատորին տալիս են թիրախի բարձր լուծաչափով պատկեր՝ միաժամանակ չարձակելով որևէ ազդանշան, որը հնարավոր կլիներ խլացնել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։

«Դրանք անընկալունակ են կապի ճնշման նկատմամբ, իսկ էլեկտրոնային ազդանշանի բացակայության պատճառով անհնար է որոշել արձակման վայրը», — գրել է Իսրայելի Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ավագ հետազոտող Եհոշուա Կալիսկին։

Կիրակի հրապարակված «Հեզբոլլահի» որակյալ մոնտաժված տեսանյութում ընդամենը մի քանի կիլոգրամ քաշ ունեցող քառակոպտերը խոցում է թիրախը, մինչդեռ իսրայելացի զինվորները, դատելով ամենից, ընդհանրապես չեն նկատում դրա մոտենալը։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով, հարձակման հետևանքով զոհվել է 19-ամյա սերժանտ Իդան Ֆուքսը, ևս մի քանի մարդ վիրավորվել է։ Դրանից հետո «Հեզբոլլահը» լրացուցիչ դրոններ է արձակել դեպի փրկարարական ուղղաթիռը, որը ժամանել էր վիրավորներին տարհանելու համար։

Օպտիկամանրաթելային դրոնների արդյունավետությունը դրանց պարզության մեջ է. սարքը հեռակա կառավարող անլար ազդանշանի փոխարեն օպտիկամանրաթելային մալուխը դրոնն անմիջապես միացնում է օպերատորին։

Քանի որ օպտիկամանրաթելային մալուխները շատ բարակ և թեթև են՝ գործնականում անտեսանելի անզեն աչքին, մալուխի երկարությունը կարող է հասնել 15 կիլոմետրի և ավելի, CNN-ին է հայտնել իսրայելական ռազմական շրջանակների աղբյուրը։

Սա օպերատորին թույլ է տալիս գտնվել անվտանգ հեռավորության վրա՝ միաժամանակ ստանալով թիրախի բյուրեղյա հստակ պատկերը։

Իսրայելի պաշտպանության բանակը երկար ժամանակ հենվել է իր տեխնոլոգիական գերազանցության վրա՝ դրոնների դեմ պայքարելու համար, խլացնելով այն ազդանշաններն ու հաճախականությունները, որոնք օպերատորներն օգտագործում են սարքերը կառավարելու համար, որպեսզի կանգնեցնի դրանք մինչև իսրայելացի զինվորներին հասնելը։

Սակայն ազդանշանի բացակայության պատճառով բանակը չի կարող էլեկտրոնային եղանակով միջամտել օպտիկամանրաթելային դրոնների կառավարմանը և բախվում է շատ ավելի լուրջ խնդրի՝ մոտեցող սարքի հայտնաբերմանը։

«Բացի ֆիզիկական արգելքներից, ինչպիսիք են ցանցերը, շատ բան անել հնարավոր չէ։ Սա ցածր տեխնոլոգիական համակարգ է, որը հարմարեցված է ասիմետրիկ պատերազմի համար», — ասել է իսրայելական ռազմական շրջանակների աղբյուրը։

Օպտիկամանրաթելային դրոններն առաջին անգամ մեծ քանակությամբ հայտնվեցին մարտի դաշտում Ուկրաինայում, որտեղ ռուսաստանյան ուժերը դրանք կիրառում էին բարձր արդյունավետությամբ՝ էլ ավելի մեծացնելով գործողության շառավիղը։

Ռուսաստանը կարողացել է նաև դրոնի օպտիկամանրաթելային մալուխը միացնել բազային մոդուլին, որն այնուհետև միացվում էր օպերատորին։ Այս սխեման մարդուն ավելի էր հեռացնում հենց դրոնից՝ դարձնելով նրան ավելի պաշտպանված և զգալիորեն ավելի դժվար թիրախ։

Սակայն «Հեզբոլլահի» թիրախները տարբեր են։ Իսրայելը Լիբանանի հարավում գործում է իր սեփական բազաներին այնքան մոտ, որ այնտեղ չկան ձգված մատակարարման գծեր, որոնց վրա կարելի է հարվածներ հասցնել։ Փոխարենը «Հեզբոլլահի» դրոնների օպերատորները որսում են իսրայելացի զինծառայողներին Լիբանանի հարավում և Իսրայելի հյուսիսում՝ այս համակարգերի հասանելիության սահմաններում։

«Սա արդյունավետ համակարգ է, որը փորձառու օպերատորի ձեռքում և այնպիսի ուժի դեմ, որը չի սպասում այս տեսակի դրոնների հարձակման, կարող է բավականին արդյունավետ լինել, — հայտարարել է Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի հրավիրված ավագ գիտաշխատող Սամուել Բենդեթը։ — Նույնիսկ այն բանակի դեմ, որը գիտի այս դրոնների մասին և նախազգուշական միջոցներ է ձեռնարկում, դրանք միևնույն է կարող են մահացու վտանգավոր լինել»։

Իսրայելը կարծում է, որ «Հեզբոլլահը» քաղաքացիական դրոններ է ներմուծում Չինաստանից կամ Իրանից, որից հետո դրանք զինում է նռնակով կամ նմանատիպ պայթուցիկ սարքով, հայտնել է աղբյուրը։

Ավելի վաղ Չինաստանը հերքել էր հակամարտության որևէ կողմին զենքի մատակարարումները և ընդգծել, որ կատարում է իր միջազգային պարտավորությունները։

Արդյունքում ստացվում է գրեթե անտեսանելի և բարձր ճշգրտության զենք, որը թույլ է տալիս իրականացնել իսրայելական ուժերի դեմ թիրախային, թեկուզ համեմատաբար փոքր մասշտաբի, հարձակումներ։

Չնայած այն սահմանափակ չափի ավերածություններին, որոնք կարող են հասցնել նման սարքերը, այս էժան սարքերը դարձել են «Հեզբոլլահի» հզոր զենքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular