ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ձեռքբերման համար բաժնետերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին, առաջարկել է մոտ 23.3 միլիարդ դրամ՝ 62,3 մլն դոլար, պայմանով, որ Կարապետյանը ընկերությանը վերադարձնի վերջին տասը տարիներին ստացած շահաբաժինները՝ 23 մլրդ 158 մլն դրամը։ «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ է հայտնվել Հայաստանի էլեկտրական ցանցերի 100 տոկոսի ձեռքբերման համար կառավարության առաջարկը, որի բովանդակությունը չեն բարձրաձայնում ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ ՀԷՑ-ի սեփականատերերը։ Փաստացի, եթե սեփականատերը իր ստացած շահաբաժինները վերադարձնի ընկերությանը, կառավարության՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի համար առաջարկը կկազմի 142 մլն դրամ՝ 380 000 դոլար։

Առայժմ ոչ Հայաստանի իշխանությունները, ոչ էլ «Տաշիր» ընկերությունը չեն հայտնում կամ հաստատում այս տեղեկությունը, բայց ակնհայտ է, որ առաջարկվող այս գումարը՝ 380 հազար դոլար, ոչ միայն ծիծաղելի, այլ նաև վիրավորական է ընկերության ղեկավար սեփականատերերի համար, և ակնհայտ է, որ Հայաստանի գործող իշխանությունները բոլոր ջանքերը գործադրում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը Կարապետյանների ընտանիքից խլելու համար, առաջարկվող գումարն էլ ընդամենը ծաղրանք է, որովհետև այդքան գումար թերևս ամեն ամիս Կարապետյաններն իրենց գրպանից աշխատավարձ են տվել ՀԷՑ-ի աշխատողներին։

Փաշինյանի իշխանությունը ոչնչի առաջ կանգ չի առնում։ Իսկ ընդդիմադիր քաղաքական միավորներին և ընդդիմախոսներին հետապնդելու է բոլոր հնարավոր տարբերակներով՝ ոչ միայն քաղաքական, այլ նաև ֆինանսական։ Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանի պատկանող ընկերության դեմ գործողությունները սկսվեցին, երբ վերջինս իր աջակցությունը հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն։

Միջազգային տարբեր արբիտրաժային դատարաններում այս պահին էլ ընթանում է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» վերաբերյալ քննությունը, բայց գործող իշխանությունները հստակ ապացուցել են, որ որևէ արբիտրաժային դատարանի որոշում չեն կատարելու և ամեն ինչ անելու են Սամվել Կարապետյանին վնասելու համար։ Թե այդ ճանապարհին ինչ վնասներ կհասցնեն Հայաստանի Հանրապետությանը, ոչ Փաշինյանին, ոչ նրա թիմակիցներին չի հետաքրքրում։

Մոնիկա Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular