ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մամայի բալա». նոր սիթքոմ, նոր կերպարներ ու անկանխատեսելի իրավիճակներ

ՖՈՏՈ

Արմենիա հեռուստաընկերության եթերում շուտով հեռուստադիտողը կտեսնի նոր ժամանցային նախագիծ՝ «Մամայի բալա» սիթքոմը՝ սիրված և ճանաչված դերասանների մասնակցությամբ։

Գլխավոր դերերում են Պոնչը, Ագնեսա Շահնազարյանը, Ավետ Զոհրաբյանը, Մագա Հարությունյանը, Ռոզա Դավթյանը, Սամվել Սարգսյանը, Անուշ Առաքելյանը և այլ դերասաններ։ Սիթքոմի սցենարի հեղինակներն են Ռաֆայել Ջալալյանն ու Տիգրան Գալստյանը, պրոդյուսերը՝ Վահան Թովմասյանը, իսկ ռեժիսորը՝ Գևորգ Ենոքյանը։

Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանման հրապարակում ու զրուցել ստեղծագործական թիմի ու դերասանների հետ: 

«Ես մարմնավորում եմ հենց մամայի բալայի կերպարը». Պոնչ

Դերասան Տարոն Իսպիրյանի՝ Պոնչի խոսքով՝ սիթքոմում ինքը մարմնավորում է հենց «մամայի բալայի» կերպարը, որը բազմաթիվ զավեշտալի իրավիճակների կենտրոնում է հայտնվում։

«Չեմ ուզում շատ բացել փակագծերը, որպեսզի հետաքրքրությունը չկորի։ Թե որքանով է ստացվել, դեռ չեմ հասցրել տեսնել, բայց վստահ եմ՝ լավ աշխատանք է ստացվել, որովհետև թիմը շատ պրոֆեսիոնալ է։ Բոլորը աշխատում են, որպեսզի սիթքոմը հաջողվի, իսկ Արմենիա TV-ն արդեն հաջող փորձ ունի այս ժանրում»,- նշեց նա։

Դերասանի խոսքով՝ սիթքոմը պատմում է ուսանողների մասին, որոնք ապրում են մեկ հարկի տակ և մշտապես հայտնվում զվարճալի իրավիճակներում։ Պոնչը խոսեց նաև իր խաղընկերուհու՝ Ագնեսա Շահնազարյանի մասին, ով մարմնավորում է իր մայրիկին։

«Ագնեսա Շահնազարյանի հետ նկարահանման հրապարակում միանգամից հասկացել ենք իրար, և շատ հետաքրքիր ու զվարճալի դուետ է ստացվել»,- ասաց դերասանը։ Նա ընդգծեց նաև, որ նախագծի հիմքում ուժեղ սցենարն է։

«Սցենարի հեղինակներ Ռաֆայել Ջալալյանն ու Տիգրան Գալստյանը հումորի մեծ պաշար են տվել մեզ, դրա համար էլ սիրով ու ուրախությամբ ենք գալիս նկարահանման հրապարակ»,- հավելեց Պոնչը։

«Բոլորս ինչ-որ չափով մամայի բալա ենք». Ռաֆայել Ջալալյան

«Սիթքոմը երիտասարդների մասին է, ուսանողների, որոնք ապրում են մի հարկի տակ։ Հայաստանում շատ տարածված երևույթ է, երբ ուսանողները համատեղ բնակարան են վարձում։ Մեզ մոտ հենց այդ իրավիճակն է․ տարբեր բնավորությունների տեր տղաներ և աղջիկներ ապրում են տիկին Սվետայի տանը, որովհետև այն համալսարանին մոտ է և մատչելի»,- պատմեց նա։

Սակայն, ինչպես նշում է հեղինակը, ամեն ինչ այդքան հարթ չէ։ «Տիկին Սվետան շատ խիստ կին է, իսկ նրա որդին՝ մամայի բալան, ամեն կերպ խառնվում է ուսանողների կյանքին»,- նշեց Ռաֆայել Ջալալյանը։ Նրա խոսքով՝ սիթքոմի առաջին եթերաշրջանը բաղկացած կլինի 16 մասից։ «Բոլորս հույս ունենք, որ նախագիծը մեկ եթերաշրջանով չի սահմանափակվի»,- հավելեց նա։ Հեղինակը նաև անդրադարձավ սիթքոմի անվանը։ ««Մամայի բալա» հասկացությունը շատ հայկական է։ Տարբեր մակարդակների մամայի բալաներ կան․ մեկը կարող է մինչև 30 տարեկանը մայրիկից կախված լինել, մյուսը՝ ավելի քիչ, բայց իրականում բոլորս ինչ-որ չափով մամայի բալա ենք մնում»,- ընդգծեց նա։

«Հումորային ժանրում նկարահանվելն ավելի բարդ է, քան թվում է». Սամվել Սարգսյան

Դերասան Սամվել Սարգսյանը սիթքոմում մարմնավորում է Գոռ Վարդանյանին՝ բանակից նոր զորացրված երիտասարդի։

«Կերպարս ավագ սերժանտ է, ով նոր է վերադարձել բանակից և դեռ ապրում է այդ միջավայրի կանոններով։ Տանը տեղի ունեցող ամեն ինչին նա սկզբում մի քիչ կաշկանդված է վերաբերվում, բայց հետո դառնում է բոլոր իրադարձությունների ակտիվ մասնակիցը»,- պատմեց դերասանը։

Սամվել Սարգսյանի խոսքով՝ սա իր առաջին հումորային նախագիծն է, և ժանրն այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է։

«Բեմում հումոր խաղալն ավելի հեշտ է թվում, քան նկարահանման հրապարակում։ Երբ կատակները կարդում ենք, հաճախ ինքներս ենք շատ ծիծաղում, ու դժվար է լինում մեզ զսպել նկարահանման հրապարակում»,- ասաց նա։

Դերասանը կարևորեց նաև նկարահանման խմբի մթնոլորտը։ «Թիմը շատ դրական էներգիա ունի։ Բոլորը պատրաստ են օգնել թե՛ կադրում, թե՛ կադրից դուրս, և դա շատ կարևոր է»,- նշեց նա։

«Առաջին անգամ եմ նկարահանվում սիթքոմի ժանրում».Ավետ Զոհրաբյան

Դերասան Ավետ Զոհրաբյանն առաջին անգամ է նկարահանվում սիթքոմի ժանրում: «Մարմնավորում եմ Դավիթի կերպարը, շատ բարի մարդ է, մի քիչ կոմպլեքսավորված, փակված ինքն իր աշխարհում, հայտնվում է այս տանն ու սկսում է կամաց-կամաց բացվել:

Շատ յուրահատուկ է այս կերպարը, ու ինձ համար էլ նոր: Շատ լավ թիմ է ու շատ պրոֆեսիոնալ մարդիկ են, բոլորը շատ սիրել են բոլորին»,- նշեց Ավետ Զոհրաբյանը:

Նույն տանն ապրող ուսանողներ, որոնք դարձել են ընկերուհիներ…

Մագա Հարությունյանը, Ռոզա Դավթյանն ու Անուշ Առաքելյանը սիթքոմում մարմնավորում են նույն տանը բնակվող ուսանողուհիների։

Դերասանուհիների խոսքով՝ իրենց կերպարները շատ տարբեր են, սակայն նրանց միավորում է ընկերությունը։

«Մենք ժամանակի ընթացքում դարձել են ընկերուհիներ։ Երեքս էլ շատ տարբեր կերպարներ ենք խաղում, ու դա հետաքրքիր է դարձնում պատմությունը: Նկարահանումներն անցնում են շատ լավ ու դրական մթնոլորտում։ Բոլորս հավեսով ենք աշխատում»,- նշեցին դերասանուհիները։

«Մամայի բալա» սիթքոմը եթերում կլինի մայիսի 5-ից։ Թիմը խոստանում է՝ հեռուստադիտողին սպասվում են զվարճալի ու հետաքրքիր սերիաներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular