ԵՄ-ն մեղադրում է ՌԴ-ին ՀՀ ընտրություններին միջամտելու հարցում, և հայտնում Երևանի հետ մերձեցման մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀունիսի 7-ին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ Եվրոպական խորհրդարանն իր բանաձևում հիշեցրել է Երևանին բոլոր քաղաքական ուժերի համար հավասար պայմաններ ստեղծելու, ընդդիմության իրավունքները երաշխավորելու և խոսքի ազատությունն ապահովելու կարևորության մասին: Այն նաև կոչ է արել պայքարել ապատեղեկատվության դեմ, կանխել ընտրակաշառքը և ամրապնդել ընտրական ենթակառուցվածքների պաշտպանությունը։ Այս մասին գրում dw.com-ը։
Նշենք՝ «Հայաստանի ժողովրդավարական կայունության աջակցության մասին» բանաձևն ընդունվել է ապրիլի 30-ին Ստրասբուրգում։
Ըստ պարբերականի՝ Եվրախորհրդարանի պատգամավորները զգուշացրել են հիբրիդային սպառնալիքների մասին, «մասնավորապես՝ Ռուսաստանից եկող», որոնք, նրանց կարծիքով, փորձում են ազդել Հայաստանի ընտրությունների վրա:
Եվրախորհրդարանի պատգամավորները կարծում են, որ «միջազգային և ազգային խոշորածավալ առաքելությունները» պետք է վերահսկեն ժողովրդավարական նորմերը Հայաստանում ընտրությունների ժամանակ և կոչ են անում Հայաստանի իշխանություններին «լիովին համագործակցել նրանց հետ»։
Լրատվամիջոցը կարծիք է հայտնում, թե «Հայերի կամքի ազատ արտահայտման հիմնական սպառնալիքներից մեկը Ռուսաստանի կողմից արտաքին տեղեկատվական միջամտությունն է, որն այդ նպատակով օգտագործում է կիբեռհարձակումներ, քաղաքական անօրինական ֆինանսավորում և օլիգարխիկ ցանցեր, նշվում է բանաձևում։ Այս սպառնալիքները «կառուցվածքային և երկարաժամկետ բնույթի են» և պահանջում են շարունակական ջանքեր «Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականությունը ամրապնդելու» համար՝ ընտրությունների ժամանակահատվածից հետո։»։
Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին և անդամ պետություններին խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ ժողովրդավարական կառավարման, օրենքի գերակայության և դատական բարեփոխումների ոլորտներում։
«Եվրամիությունը աջակցում է Հայաստանին իրականացնել ազատ և արդար ընտրություններ: Մենք աջակցում ենք ժողովրդավարական ինստիտուտներին, քաղաքացիական հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին Հայաստանում՝ ստեղծելու պայմաններ, որպեսզի քաղաքացիները կարողանան ազատորեն արտահայտվել և քվեարկել իրենց ապագայի համար՝ առանց միջամտության կամ խափանումների», – հայտարարել է ԵՄ պաշտպանության և տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը։