Ռուսաստանն արգելափակել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի ավելի քան 1 միլիոն շշի վաճառքը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Դաշնության «Ազնիվ նշան» պիտակավորման համակարգը Ռոսպոտրեբնադզորի անունից արգելափակել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի ավելի քան 1 միլիոն շշի վաճառքը։
Որոշումը կայացվել է ստուգումից հետո։ Նմուշներում հայտնաբերել են պարտադիր պահանջների խախտումներ։ Նախկինում Ռուսաստանում կասեցվել էր ավելի քան 338,000 շշի վաճառքը։
«Ջերմուկ»-ի խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը դադարեցվել է բիկարբոնատի չափազանց բարձր մակարդակի պատճառով։
Արգելքը սահմանվել է 2025 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 2026 թվականի մարտի 27-ը թողարկված արտադրանքի նոր խմբաքանակների ստուգումից հետո։ Գերատեսչությունը բացատրել է, որ նմուշներում հայտնաբերվել են պարտադիր պահանջների խախտումներ։