ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ու թիմակիցները մրցում են, թե ով լավ կպաշտպանի Ադրբեջանի շահերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը, տեղեկությունը հաստատել է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկմամբ զբաղվող Հովիկ Ավանեսովը։ «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 30-ին ներկայացվել էր եկեղեցու պարբերական վնասումների, մասնավորապես՝ պատուհանների կոտրման և կառույցի վրա առկա կրակահերթերի հետքերի մասին։

Օրեր առաջ էլ հայտնի դարձավ, որ Ստեփանակերտի մայր տաճարն ու Սուրբ Հակոբ եկեղեցին այլևս չկան։ Բաքուն, ընդ որում, ոչ միայն չի հերքում, այլև հաստատում է Արցախի մայրաքաղաքի եկեղեցիների ոչնչացումը՝ դրանք «ապօրինի» կառույցներ անվանելով, նշելով, թե դրանց քանդումը չի կարող դիտարկվել որպես կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում։ Կովկասի մահմեդականների վարչությունն էլ հայտարարել է, թե «ապօրինի կառուցված երկու շենքերի քանդումը որևէ կերպ չի կարող աղավաղվել որպես կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում»։

Այսպիսով, այն բանից հետո, երբ Ադրբեջանը 2023 թվականին լիովին վերականգնեց պետական ինքնիշխանությունը իր տարածքների նկատմամբ, նա այս ողջ ժամանակահատվածում պահպանել է այդ «ապօրինի շինությունները, որոնք օկուպացիայի խորհրդանիշներ են, իրենց գոյություն ունեցող վիճակում»։ Հայաստանի իշխանությունները ոչ միայն մտադիր չեն աղմուկ բարձրացնել ադրբեջանական վանդալիզմի կապակցությամբ, այլև պարզապես վերածվել են Բաքվի փաստաբանների։ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել էր, թե Հայաստանը միջազգային կառույցներին չի դիմի ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացման փաստով։ «Ես չեմ կարծում, թե մենք, մեր նախորդ փորձը հաշվի առնելով, դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով»,– ասել էր Փաշինյանը՝ կոչ անելով շրջահայաց լինել։

«Ամենաշրջահայացը», թերևս, տխրահռչակ Արսեն Թորոսյանն է, որի հայտարարությունները ցնցել են նույնիսկ Փաշինյանին լոյալ անձանց։ Թորոսյանը եթերում, Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի Մայր տաճարի ավերման մասին, մասնավորապես, հայտարարել էր. «Մենք հայտարարել ենք մի բան, որ մեր համար, մեր ժողովրդի համար Ղարաբաղյան շարժումը փակված է։ Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում ինչ-որ բան է անում»։

Ահա այս որակն է այսօր իշխում Հայաստանում, և դրանից օր առաջ ազատվելը վաղուց վերածվել է գոյաբանական հարցի։

Մանե Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular