ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սովորական մանիպուլյացիա՝ վարչապետի «տիկնոջից»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետի վերամիավորված տիկին Աննա Հակոբյանը երեկ հրատապ ասուլիս է հրավիրել, հայտարարել, թե իր իրավունքները խախտվել են և դիտարկում են Դանիել Իոաննիսյանի դեմ հնարավոր քրեական գործ հարուցելու հարցը։ Հիշեցնենք, «Անկախ դիտորդ» կազմակերպությունը ապրիլի 22-ին դիմում է ներկայացրել, ուղարկել վարչական դատարան, որի համար հիմք են հանդիսացել ընտրություններին նախորդող փուլում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները, նշել, որ «Իմ քայլը» ասոցացվում է «Քաղաքացիական պայմանագրի» հետ։ Ըստ Հակոբյանի, եթե վարչական դատարանում ապացուցվեն «Իմ քայլը» հիմնադրամի խախտումները, իրեն սպառնում է տուգանք մինչև 6 միլիոն դրամի չափով։

Հակոբյանը պնդում է, թե իբր խախտվել են իր՝ Սահմանադրությամբ, մի շարք օրենքներով և միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող իրավունքները, և դիմել է իր փաստաբաններին ուսումնասիրություն կատարել Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցման նպատակով։ Մի կողմ թողնենք իրավական այն անգրագիտությունը, որ տարածում է Աննա Հակոբյանը, քրեական գործ կարող են հարուցել միայն քննչական մարմինները՝ ուսումնասիրելով համապատասխան հաղորդումները, այլ ոչ թե Աննա Հակոբյանը, որքան էլ վերջինս ցանկանա։ Ըստ էության, այս մեկ դրվագում գործ ունենք սովորական մանիպուլյացիայի և կեղծիքի հետ։

«Իմ քայլը» հիմնադրամը, այսպես թե այնպես, ասոցացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Փաշինյանի հետ։ Նախորդ գումարման խորհրդարանում Փաշինյանի խմբակցության անունը հենց «Իմ քայլը»-ն էր, «հեղափոխության» երգը, այլ խորհրդանիշներ հենց այդ անվանումով էին։ Հիմնադրամը ղեկավարում է Աննա Հակոբյանը, իսկ դրան տարբեր տարիների ղեկավար կազմում ընդգրկված են եղել ներկայումս բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք։

Մինչ փաշինյանական իշխանությունը հիմքեր է ստեղծում ընդդիմության դեմ, որպեսզի չգրանցի, անկախ դիտորդները արձանագրում են գործող իշխանությունների կողմից խախտումներ։Եվ բնականաբար, սա անհանգստացնում է թե՛ Աննա Հակոբյանին, թե՛ վերջինիս նախկին/ներկա կամ վերամիավորված ամուսնուն, և դա բավականին լուրջ մտահոգություն է առաջացրել իշխող ուժի կազմում, որ պատրաստ են նույնիսկ հետապնդել շատ հարցերում իրենց համար լոյալ Իոաննիսյանին։

Տաթևիկ Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular