ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետ. Սպիտակ տուն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգներն Իրանի հետ չի կնքի այնպիսի համաձայնագիր, որը շահավետ չի լինի Վաշինգտոնի և ամբողջ աշխարհի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին The New York Times (NYT) թերթին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Օլիվիա Ուելսը։

«ԱՄՆ-ն բանակցություններ չի վարի զանգվածային լրատվամիջոցների օգնությամբ. մենք հստակ նշել ենք մեր կարմիր գծերը, և նախագահը կկնքի միայն այնպիսի գործարքը, որը ձեռնտու կլինի ամերիկացիների և ամբողջ աշխարհի համար», – ասել է պաշտոնյան։

Ինչպես նշում է թերթը, ԱՄՆ իշխանությունները հանգել են այն եզրակացության, որ իրանցի բանակցողներն օժտված չեն լիազորություններով՝ զիջումների գնալու միջուկային ծրագրի հարցում ո՛չ գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի, ո՛չ էլ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարության կողմից։

Ըստ հրապարակման՝ Վաշինգտոնում կարծում են, որ առանց ռազմական գործողությունների շարունակության, քիչ հիմքեր կան կարծելու, թե Թեհրանի բանակցային դիրքորոշումը կփոխվի։ Սակայն նույնիսկ ռմբակոծությունների շարունակումը, պաշտոնյաների կարծիքով, չի երաշխավորում, թե Իրանի կողմից  որոշումների կայացման գործընթացը կփոխվի, գրում է թերթը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը միջնորդներին ներկայացրել է երեք փուլով ծրագիր, որի առաջին փուլը կկենտրոնանա պատերազմի դադարեցման, ինչպես նաև Իրանի ու Լիբանանի դեմ ռազմական գործողությունները չվերսկսելու երաշխիքների վրա։ Երկրորդ փուլը կկենտրոնանա պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցի կառավարման հարցերի վրա։ Առաջին երկու փուլերի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելուց հետո, երրորդ փուլում կքննարկվի Իրանի միջուկային ծրագիրը։

Ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները հաղորդել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հազիվ թե ընդունի Իրանի առաջարկությունը բանակցությունների վերսկսման մասին, քանի որ այդ պլանում բացակայում են Թեհրանի միջուկային ծրագրի կարգավորման դրույթները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular