Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսաստանը արգելել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը, որը արտադրվել է 2026 թվականի փետրվարի 17-ից մարտի 5-ը։
Արգելքը վերաբերել է հանքային ջրի 338,000 շշի, РБК-ին ասել է Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի ղեկավարի տեղակալ Ռևազ Յուսուպովը։
Որոշումը, ենթադրաբար, պայմանավորված է եղել առողջությանը սպառնացող հնարավոր վտանգով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 24News-ը գրել է, որ Ռուսաստանում դադարեցվել է «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը։