ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհրաժեշտ է ոչ թե հպատակության պատրանք ստեղծող «խաղաղություն», այլ արժանապատիվ և ազգակենտրոն դիրքորոշում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլի 24-ի խորհրդին հաջորդած «Քաղաքացու օրվա» տոնակատարությունները, իրենց ուղեկցող զվարճանքի տարրերով, այսօր դարձել են լուրջ մտահոգության առարկա։ Մեր ազգային հիշողության մեջ ապրիլ յան օրերը վերջին 111 տարվա ընթացքում միշտ եղել են ոչ միայն սգի, այլև ինքնաճանաչման և ուխտի վերանորոգման ժամանակաշրջան։

Մասնավորապես, Ծիծեռնակաբերդի բարձունքը տարիներ շարունակ խորհրդանշել է մեր հավաքական հիշողությունը, որի անխաթար պահապանն է եղել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Ազգային ինքնությունը ձևավորվում է ոչ միայն հաղթանակներով, այլև հավաքական հիշողությամբ և հարգանքով սեփական պատմության հանդեպ։ Երբ ազգը դեռ գտնվում է Սուրբ Նահատակների ոգեկոչման և հոգևոր խորհրդի մեջ, պետական մակարդակով փարթի-շոուների կազմակերպումը ոչ միայն էթիկական հարցեր է առաջացնում, այլև ընկալվում է որպես ժխտողական վերաբերմունք մեր ողբերգական անցյալի հանդեպ։ Սա արհեստականորեն ստեղծված մի հակադրություն է, որը փորձում է քաղաքացիական ազատությունները հակադրել ազգային ցավին ու պարտավորությանը։ Այս ամենը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը կրում է իր նորագույն պատմության ամենածանր հարվածներից մեկը։ Մինչ ՀՀ իշխանությունները «խաղաղության դարաշրջանի» տեսլականն են առաջ մղում, օկուպացված Արցախում ականատես ենք լինում շարունակվող ցեղասպանության՝ այս անգամ մշակութային և հոգևոր տիրույթում։ Մեր նորակառույց և դարավոր եկեղեցիների պղծումը և պատմական հուշարձանների հետևողական ոչնչացումը փաստում են, որ հարևան երկրների քաղաքականությունը չի փոխվել։ Այս համատեքստում Հայաստանի հետ «հպատակ պետության» դիրքերից խոսելու փորձերը դառնում են ավելի ցայտուն։ Ցավալի է, որ պաշտոնական Երևանը, ակնկալելով արտաքին աջակցություն, գնում է զիջումների, որոնք վտանգում են մեր ազգային արժանապատվությունը։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի ստորադասումը և Եկեղեցու դերի նսեմացումը պետական քարոզչության մեջ վտանգավոր նախադեպեր են ստեղծում ապագա սերունդների համար։

Չնայած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վեհափառ Հայրապետի բազմաթիվ կոչերին՝ ուղղված Պետություն-Եկեղեցի կառուցողական համագործակցությանը, այսօր ականատես ենք լինում հակառակ գործընթացին։ Եթե Եկեղեցին շարունակում է բաց պահել երկխոսության դուռը՝ հանուն ազգային միասնության, ապա գործող իշխանությունների պատասխանը դրսևորվում է ճնշումների ուժգնությամբ և հոգևոր հաստատության ներքին գործերին միջամտելու փորձերով։ Առավել մտահոգիչ է այն փաստը, որ քաղաքական օրակարգ են բերվում հարցեր, որոնք դուրս են աշխարհիկ իշխանության իրավասություններից։ Հոգևոր առաջնորդի փոփոխության կամ եկեղեցական կանոնակարգերի մեջ ներթափանցելու փորձերը ոչ միայն անօրինական են իրավական տեսանկյունից, այլև հարվածում են Եկեղեցու՝ որպես ազգային ինքնության ինքնավար սյան հիմքերին։ Սա ստեղծում է մի իրավիճակ, երբ ներկայիս քաղաքական կուրսի և Եկեղեցու առաքելության միջև առկա անդունդը թվում է անհաղթահարելի։

2026 թվականի հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ հայ հասարակությունը կանգնած է լրջագույն ընտրության առաջ։ Ակնհայտ է, որ պետականության ամրապնդումը հնարավոր է միայն այն ուժերի միջոցով, որոնք իրենց ծրագրերում ոչ թե թիրախավորում են Եկեղեցին, այլ այն դիտարկում են որպես պետականության անքակտելի գործընկեր։ Մեզ այսօր անհրաժեշտ է ոչ թե հպատակության պատրանք ստեղծող «խաղաղություն», այլ արժանապատիվ և ազգակենտրոն դիրքորոշում։ Միայն հոգևոր և աշխարհիկ իշխանությունների ներդաշնակ գործակցությամբ է հնարվոր պահպանել մեր ինքնիշխանությունը և Ազգային պետություն ունենալու հնարավորությունը։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular