«Ռեալը» վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը
ՍՊՈՐՏԻսպանիայի առաջնության 32-րդ տուրում փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» Սեւիլիայում հյուրընկալվեց «Բետիսին» եւ հաղթանակը բաց թողեց վերջին վայրկյաններին՝ 1:1։
Իսպանացի Ալվարո Արբելոայի գլխավորած թիմից 17-րդ րոպեին աչքի ընկավ 25-ամյա բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։
Պատասխան գոլն ավելացված չորրորդ րոպեին խփեց իսպանացի պաշտպան Էկտոր Բելերինը։
«Ռեալը» 74 միավորով երկրորդն է, «Բետիսը» 5-րդն է՝ 50 միավոր։