ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկու ուղերձ, մեկ գնահատական. ԱՄՆ և ՌԴ նախագահների տարբերությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում և Սփյուռքում հայ ժողովուրդը սպասում է ԱՄՆ նախագահի ուղերձին Հայոց ցեղասպանության կապակցությամբ։ Այս տարի ևս նախագահ Դոնալդ Թրամփը իր ամենամյա ուղերձում Հայոց ցեղասպանությունը անվանել է Մեծ եղեռն։ «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն անթիվ հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի ժամանակ: Մարդկության պատմության այս դաժան գլուխը հավերժ կմնա որպես հայ ժողովրդի անկոտրում ոգու և քրիստոնեության հիմքում ընկած հույսի վկայություն: Մեր հարգանքն ենք տածում այն խորը ուժի ու վճռականության հանդեպ, որը ցուցաբերեցին հայերը՝ հաղթահարելով անցյալի ահռելի ողբերգությունները և կերտելով ավելի լավ ապագա, որը սահմանված է տևական բարգավաճմամբ, անվտանգությամբ և խաղաղությամբ: Մենք կանգնած ենք նրանց կողքին», - նշված է Թրամփի ուղերձում:

Թրամփը որևէ կերպ չի դատապարտել Թուրքիային, փոխարենը խոսել էՀայաստանի հետ հարաբերություններից, իր ստեղծած խաղաղության խորհրդից, նշել, թե կշարունակեն աշխատանքը՝ ուղղված առավել անվտանգ և բարգավաճ աշխարհի կառուցմանը։ Միացյալ Նահանգները թե նախագահի, թե Կոնգրեսի զույգ պալատների մակարդակով պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ 46-րդ նախագահ Ջո Բայդենը 2021 թ․ից սկսած իր ապրիլ 24-յան ուղերձներում գործածում էր հենց «Հայոց ցեղասպանության» տերմինը։ Թրամփը, գալով իշխանության, արդեն 2-րդ տարին է՝ կրկին չի օգտագործում այդ բառը, և սա ամբողջությամբ հ բնութագրում է ԱՄՆ իրական քաղաքականությունը։

Մի ուղերձ էլ երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է տարածել՝ շեշտելով Հայոց ցեղասպանություն արտահայտությունը։ «Այսօր մենք գլուխ ենք խոնարհում հայ ժողովրդի ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև՝ XX դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի։ Անպաշտպան, անմեղ մարդկանց նկատմամբ դաժան հաշվեհարդարը, ովքեր սպանվեցին, վիրավորվեցին, արտաքսվեցին հայրենի քաղաքներից ու ավաններից, ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը, իսկ դրա աղետալի հետևանքները համոզիչ կերպով ցույց տվեցին, թե ինչի են հանգեցնում կրոնական թշնամանքի բորբոքումը, ազգայնականությունը և այլատյացությունը»,- նշել է նա։

ՌԴ նախագահը, հստակ դատապարտելով Ցեղասպանությունը, հայտնել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը այս հարցում միշտ եղել է անփոփոխ։

ԱՄՆ և Ռուսաստանի ղեկավարների ուղերձները բնութագրում են հենց իրենց քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, ու մինչ Հայաստանի իշխանությունները ձգտում են հեռանալ Ռուսաստանից՝ ուղղություն վերցնելով դեպի Արևմուտք, նույն այդ Արևմուտքը ամենևին էլ շահագրգռված չէ հարգելու հայ ժողովրդի ողբերգությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular