Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Պակիստանի միջնորդների հետ․ Թեհրանը պատվիրակություն է ուղարկում ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իսհաք Դարի և Պակիստանի բանակի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ։
Հեռախոսազրույցների ընթացքում քննարկումներ են ընթացել տարածաշրջանային զարգացումների և հրադադարի հետ կապված հարցերի շուրջ, գրել է Արաղչին նշել է իր Telegram ալիքում։
Իսհաք Դարն X-ում նշել է, որ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, հրադադարի և Իսլամաբադի կողմից ԱՄՆ-Իրան փոխգործակցության համատեքստում իրականացվող դիվանագիտական ջանքերի վերաբերյալ։
Նա ընդգծել է շարունակական երկխոսության և փոխգործակցության կարևորությունը։ Իրանի ԱԳ նախարար Արաղչին բարձր է գնահատել Պակիստանի հետևողական և կառուցողական միջնորդական դերն այս հարցում։
CNN-ը, հղում անելով պակիստանյան և իրանական աղբյուրներին, հաղորդել է, որ Թեհրանը պատվիրակություն է ուղարկում Պակիստան՝ բանակցությունների համար։
Պարզ չէ, թե ԱՄՆ ներկայացուցիչները կմասնակցե՞ն այս հանդիպումներին։