ՆԳՆ-ն՝ ողբերգական վթարի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 24-ին, ժամը 06։37-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ «Porshe» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփաբաժան երկաթյա արգելապատնեշին, որը մխրճվել է ավտոմեքենայի մեջ․ վարորդը տեղում մահացել է։
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով մետաղյա արգելապատնեշի կառուցատարրերը մասնատել և հեռացրել են ավտոմեքենայից։
ՆԳՆ փրկարար ծառայություն