ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Լողափնյա ֆուտբոլ

ՖՈՏՈ

Լողափնյա ֆուտբոլը սպորտաձև է, որն այլընտրանք է ավազոտ լողափերում խաղացվող ավանդական ֆուտբոլին:

Այդ սպորտաձևի ծննդավայրը Բրազիլիան է։ Ինչպես գիտենք, ֆուտբոլը ամենահայտնի սպորտաձևն է բրազիլացիների շրջանում: Այնտեղ ֆուտբոլ խաղում են փողոցներում, սպորտային դաշտերում, տանիքներում և, իհարկե, լողափերում: Ժամանակի ընթացքում լողափնյա ֆուտբոլն այնքան հայտնի է դարձել, որ ամբողջ երկիրը, իսկ հետո նաև ամբողջ աշխարհն է սկսել հետևել այդ խաղերին: Ներկայումս ծովափնյա ֆուտբոլի առաջնությունները հեռարձակվում են ավելի քան 180 երկրներում։

Իսկ ընդհանրապես լողափնյա ֆուտբոլի առաջին առաջնությունն անցկացվել է 1992 թվականին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Այդ տարին էլ համարվում է լողափնյա ֆուտբոլի որպես պաշտոնական սպորտաձևի հիմնադրման օր։ Նույն թվականին ստեղծվել է Լողափնյա ֆուտբոլի համաշխարհային կազմակերպությունը՝ ԼՖՀԿ-ն, որն էլ մշակել և գրել է այդ սպորտաձևի համար առաջին կանոնները: ԼՖՀԿ-ն աշխարհի առաջնություններ է կազմակերպել ու անցկացրել մինչև 2005 թվականը, այդ թվականից հետո լողափնյա ֆուտբոլը դարձել է ՖԻՖԱ-ի մի մասը։

Լողափնյա ֆուտբոլը սպորտաձև է, որտեղ հանդիպումները անցկացվում են ոչ թե հատուկ սարքավորված դաշտերում, այլ ավազոտ լողափերում։ Ըստ էության, դա դասական ֆուտբոլի տեսակ է։ Խաղացողներից չի պահանջում կոշիկ, հանդիպումները տեղի են ունենում ավազի վրա, ինչը  պահանջում է մեծ տոկունություն: Քանի որ խաղադաշտերը փոքր են, հարված անելու և գոլ խփելու հնարավորությունը գրեթե ցանկացած դիրքից է։ Դրա պատճառով էլ խաղի ընթացքում գոլերի քանակը հաճախ երկնիշ թվերով է լինում, դարպասին հարվածների միջին թիվը նույնպես մեծ է (մոտ 60 հարված, մինչդեռ ավանդական ֆուտբոլում 20 հարվածն արդեն իսկ միջինից բարձր է): Որպես կանոն, լողափնյա ֆուտբոլի հանդիպումները շատ հագեցած են իրադարձություններով և մեծ հետաքրքրություն են առաջացնում ինչպես խաղացողների, այնպես էլ հանդիսատեսների մոտ։

Ավանդական լողափնյա ֆուտբոլը խաղում են երկու թիմերի միջև, հինգ խաղացողից բաղկացած թիմը կարող է անսահմանափակ թվով փոխարինումներ կատարել, ուստի պահեստայինների նստարանին միշտ շատ խաղացողներ կան: Խաղադաշտերը փոքր են (37– 28 մետր), սահմանափակված ժապավեններով և դարպասներով: Խաղն ունի երեք խաղակես՝ յուրաքանչյուրը 12 րոպե։ Խաղը ոչ-ոքի չի կարող ավարտվել, երբ հիմնական ժամանակն ավարտվում է, նշանակվում է լրացուցիչ ժամանակ, իսկ եթե այն հաղթողին չի բացահայտում, նշանակվում է 11 մետրանոց հարվածաշար: Թեև մարզիկները խաղում են բոբիկ ոտքերով, նրանց թույլատրվում է կրել ծնկների և սրունքների պաշտպանիչներ: Երբ խախտում է տեղի ունենում, մրցավարը նշանակում է 11 մետրանոց, որը պետք է կատարի այն խաղացողը, ում նկատմամբ խախտվել են կանոնները, բայց եթե նա չի կարող դա անել (վնասվածքի պատճառով), ապա նրա փոխարեն հարվածը կարող է կատարել ցանկացած այլ խաղացող:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular