ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մասնագետ. Ո՞ր ոլորտը կոչնչացնի Հայաստանը ԵՄ-ին միանալուց հետո»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալը երկրին կարժենա ՀՆԱ-ի գրեթե մեկ քառորդը։ Քաղաքագետ Եվգենի Սեմիբրատովն է  vfokuse.mail.ru-ին բացատրել, թե ինչու կարող է եվրոպական ինտեգրացիան ոչնչացնել հայկական արդյունաբերությունը։

Ապրիլի 22-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը հրապարակել էր հաշվարկներ, որոնք, հավանաբար, չեն գոհացնի Հայաստանի ղեկավարությանը։ Նրա տվյալներով Եվրասիական տնտեսական միության հետ կապերի խզումը երկրին կարժենա համախառն ներքին արդյունքի մոտավորապես 15.1%-ը։ Բացի դա պաշտոնյան կարծում է, որ Բրյուսելի հետ մերձեցման հետևանքները շատ ավելի լուրջ կլինեն, գրում է vfokuse.mail.ru-ն։ Նույնիսկ ամենապահպանողական գնահատականներով Եվրամիությանը ինտեգրացիան կհանգեցնի Հայաստանի ՀՆԱ-ի մոտավորապես 23%-ի կորստին, գործազրկությունը կաճի 10.5%-ով, իսկ գնաճը 22%-ով։ Այդ ամենը կհանգեցնի կյանքի որակի կտրուկ անկման։ Ներքին պահանջարկը կարող է կտրուկ անկում ապրել ներկայիս մակարդակից ավելի քան 20%-ով։

Ըստ Ալեքսեյ Շևցովի անմիջական տնտեսական կորուստներից բացի, կան նաև այլ ռիսկեր, օրինակ Ռուսաստանի և Իրանի հետ վիզային ռեժիմի ներդրումը, որը անխուսափելի է ԵՄ-ին անդամակցելուց հետո, լուրջ հարված կհասցնի զբոսաշրջության ոլորտին: Նշենք, որ մինչև 2025 թվականը ռուս ճանապարհորդները կազմել են հանրապետության բոլոր զբոսաշրջային հոսքերի 41%-ը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի քաղաքացիներին մատուցվող ծառայություններից Հայաստանի տարեկան եկամուտը հասնում է մոտավորապես 1 միլիարդ դոլարի:

Այնուամենայնիվ ըստ ռուս վերլուծաբանների գնահատականների հիմնական կորուստները կընկնեն հայկական արդյունաբերության հիմնական ոլորտների վրա: Արդյունքում, մետաղագործությունը, խմիչքների, ծխախոտի և սննդի արտադրությունները կարող են կրճատվել մեկ երրորդով: Միևնույն ժամանակ միությունն ինքը գործնականում ոչ մի վնաս չի կրի Հայաստանի դուրս գալուց, քանի որ մյուս անդամների կորուստները կկազմեն ընդամենը մի քանի տոկոս: Այլ կերպ ասած, Երևանը ռիսկի է դիմում կորցնել գրեթե ամեն ինչ առանց վնասելու իր նախկին գործընկերներին:

Պատմության դոկտոր և ՌՈՒԴՆ համալսարանի Արդյունաբերական քաղաքականության ինստիտուտի փոխտնօրեն Եվգենի Սեմիբրատովը vfokuse.mail.ru—ի հետ զրույցում ասել է, որ Շևցովի ​​կանխատեսումները լիովին իրատեսական են: Նա նշել է, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ–ից և միանա ԵՄ-ին, նրա արտադրական ոլորտը մի քանի տարվա ընթացքում կդադարի գոյություն ունենալուց: «Եվրոպական կորպորացիաները Հայաստանը դիտարկում են որպես շուկա, այլ ոչ թե որպես գործընկեր: Նրանք ձգտում են հաստատվել տարածաշրջանում, ձեռք բերել տնտեսական լծակներ և դրանց միջոցով քաղաքական վերահսկողություն հաստատել Հարավային Կովկասի նկատմամբ: Նման ռազմավարությունը չի պահանջում, որ Հայաստանը ունենա սեփական արտադրություն: Տեղական ձեռնարկությունները չեն կարողանա մրցակցել եվրոպական հսկաների հետ, և նրանց համար տեղ չի լինի նոր համակարգում: Ըստ էության, հայկական արդյունաբերությունը կսկսի դանդաղորեն անկում ապրել»,– ասել է նա:

Սեմիբրատովը զուգահեռներ է անցկացրել Բալթյան հանրապետությունների հետ: Նրա դիտարկումների համաձայն Լատվիան և Էստոնիան հստակ օրինակներ են այն բանի, թե ինչ է սպասվում Հայաստանին: «Բոլոր երիտասարդները հեռացել են, երկրում աշխատանք չկա։ Տեղի բնակիչները աշխատում են ցածր որակավորում պահանջող և ցածր վարձատրվող աշխատանքներում Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներում, օրինակ որպես մաքրողներ, խնամողներ և աշխատանքներ ծառայությունների ոլորտում։ Հայաստանի եվրոպական հեռանկարները ոչ մի հիմնարար նոր բան չունեն», - հավելել է նա։

Սեմիբրատովը հիշեցրել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս է նշել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը պարզ և ակնհայտ մի բան. անհնար կլինի միաժամանակ ինտեգրվել և՛ ԵԱՏՄ-ին, և՛ ԵՄ-ին։ Դա ըստ էության է անհնար, քանի որ այդ երկու միությունները տարբեր, հաճախ հակասական պահանջներ են առաջադրում իրենց անդամ պետություններին տնտեսական, մաքսային և քաղաքական օրենսդրություններով։ «Հայաստանի ԵՄ-ին ուղղված ցանկացած ինտեգրացիոն քայլ, նույնիսկ պարզապես շրջանակային համաձայնագրի ստորագրումը, ավտոմատ կերպով կհանգեցնի Հայաստանի կարգավիճակի վերանայման ԵԱՏՄ շրջանակներում։ Այստեղ խոսք չկա անհապաղ բացառման մասին, բայց Երևանը աստիճանաբար կկորցնի այն արտոնությունները, որոնք ներկայումս ունի, օրինակ անմաքս առևտուր, ապրանքների և աշխատուժի ազատ տեղաշարժ», - թվարկել է քաղաքագետը։

Նա նաև կանխատեսել է Հայաստանի իշխանությունների արձագանքը։ «Փաշինյանը և նրա թիմը, ամենայն հավանականությամբ, կանեն այն, ինչ արդեն բազմիցս արել են. կմեղադրեն Մոսկվային Հայաստանում կայունությունը խաթարելու մեջ և կսկսեն հակառուսական հռետորաբանության հերթական փուլը։ Նրանք ստիպված կլինեն աչք փակել սեփական սխալ հաշվարկների վրա և արդարանալ, իսկ արդարանալու նրանց սովորական մեթոդը «Կրեմլի մեքենայությունների» վրա հիմնվելն է», - ասել է Սեմիբրատովը։

Փորձագետը նշել է, որ Ռուսաստանի նախագահը սովորաբար չի բարձրացնում այլ երկրներում քաղաքական ներկայացուցչության հարցը օտարերկրյա առաջնորդների հետ հանդիպումների ժամանակ, քանի որ դա կարող է դիտվել որպես միջամտություն տվյալ երկրի ներքին գործերին։ Սակայն, Հայաստանի դեպքում, քաղաքագետի խոսքով, իրավիճակը հասել է այնպիսի աղաղակող մակարդակի, որ հարցը բարձրացվել է ցուցադրաբար։ «Այդ հարցը ամենաբարձր մակարդակով բարձրացնելը նշան է այն բանի, որ Կրեմլը այլևս չի մտադիրվում հանդուրժել այն փաստը, որ Հայաստանում տարբեր պատրվակներով ճնշվում են ցանկացած ռուսամետ շարժումներ թույլ չտալով նրանց գործունեություն իրականացնել», - եզրափակել է Սեմիբրատովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular