ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը կրճատում է պետական համալսարանների թիվն այն դեպքում, երբ նրա երեխաները սովորում են արտասահմանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաշինյանը կրճատում է պետական համալսարանների թիվն այն դեպքում, երբ նրա երեխաները սովորում են արտասահմանում» հոդվածում խորը վերլուծություն է կատարվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հռետորաբանության միջև, որտեղ նա խոսում է պետական բուհերի ցանցի բարեփոխման և կրճատման մասին և նրա ընտանիքի անձնական ընտրության՝կրթության ոլորտում։ 

Մինչ կառավարության ղեկավարը խոսում է տեղական բարձրագույն կրթության ցածր որակի մասին և նախատեսում է կրճատել պետական համալսարանների թիվը 27-ից հասցնելով 8-ի՝նրա կինն ու երեխաները ստանում են պրեստիժ դիպլոմներ ԱՄՆ-ի, Էստոնիայի և Գերմանյայի կրթօջախներում։

Հետաքննությունն ընդգծում է, որ նման հնարավորություն ունեն միայն էլիտայի նեղ շրջանակ՝այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության համար արտասահմանում կրթությունը մնում է ֆինանսապես անհնար։

Հոդվածում հատուկ տեղ է հատկացվել կրթության նախարար Ժաննա Անդրեասյանի գործողություններին, ով ուղարկելով սեփական դստերը Գերմանիա կրթություն ստանալու՝դրան զուգահեռ առաջ է քաշել թոփ-50 համալսարանների շրջանավարտներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին օրենքի նախագիծը։

Ըստ հեղինակի, նման նախագիծն արտոնյալ պայմաններ է ստեղծում քաղաքական գործիչների ու բիզնեսմենների երեխաների համար թույլ տալով նրանց ազատվել բանակում ծառայությունից՝այն դեպքում, երբ տաղանդավոր երիտասարդությունն ոչ հարուստ ընտանիքներից զրկվում են նման հեռանկարներից՝արտասահմանում սովորելու գումար չունենալու պատճառով։

Հոդվածում տեղ են գտել նաև վիճակագրական տվյալներ, որոնք ապացուցում են հայկական կրթական համակարգի քրոնիկ թերի ֆինանսավորումը։ Կրթական ոլորտին հատկացվում է ՀՆԱ-ի ընդամենը 2 տոկոսը, ինչը զգալիորեն ցածր է Ադրբեջանի ու Վրաստանի ցուցանիշներից։

Այս ամենի արդյունքում կրճատվում է դասախոսների թիվը, նվազում է գիտական աստիճան ունեցող գիտնականների թիվն ու կրճատվում է այն բուհերի քանակը, որոնք առաջարկում են մագիստրական ծրագրեր։ Դրա արդյունքում՝երկրի ներսում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը կրճատվում է՝դրան զուգահեռ պահպանվում են արտոնություններն էլիտայի համար, ինչը կարող է հետապնդել անկիրթ հասարակության ձևավորման միտում, որին հեշտ է կառավարել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular